Մատյուիդին բանակցություններ է վարում Անգլիայում
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ժամանակավորապես լքել է Ֆրանսիայի ընտրանու ճամբարը եւ ուղեւորվել է Անգլիա,- տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա կիսապաշտպանը բանակցություններ է վարել անգլիական ակումբի հետ:
Ենթադրվում է, որ այդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Մանչեսթերում է գտնվում նաեւ ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան, ով ավարտին է հասցրել Զլատան Իբրահիմովիչի գործարքը «կարմիր սատանաների» հետ: