Ռուսաստանում շուրջ 2000 շենքեր Հաղթանակի 75-ամյակի առթիվ զարդարվել են Գիորգիևյան ժապավեններով (տեսանյութ)
ՌԴ-ում անցկացվող «Միասնական Ռուսաստան» ակցիայի շրջանակներում շուրջ երկու հազար բազմահարկ շենքերի ճակատներին Գիորգիևյան ժապավեններ են փակցվել՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, նարնջագույն-սև խոշոր ժապավեններով զարդարվել են 1759 շենքեր ՌԴ 67 շրջաններում: Ամենից շատ ժապավեններ տեսել են Մերձմոսկվայի, Վլադիմիրսկի մարզի, Ղրիմի, Թաթարստանի, Վոլգոգրադի մարզի, Կուզբասի, Իրկուտսկի մարզի բնակիչները:
Նշվում է, որ Մոսկվայում 10 մետրանոց ժապավեն է փակցվել Արբատ փողոցի տներից մեկի վրա, որտեղ բնակվում է 94-ամյա վետերան Անատոլի Տոմինը: