Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2024

«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄ

0

Հայաստանի Ժուռնալիստների Միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով էլ՝ եղել է քաշքշոց, ինչը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրողը հայհոյել է:

Ինչևէ, իրավական գործընթաց է սկսված, և իրավապահ մարմինների տիրույթում է տեղի ունեցածի լրիվ, համակողմանի ու արդարացի քննություն իրականացնելը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ:

Պետք է նշել, սակայն, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է:

Հիշեցնենք, որ ո՛չ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ո՛չ քննչական մարմինը, և ո՛չ էլ ոստիկանությունը որևէ կերպ չարձագանքեցին, երբ Ազգային ժողովի գործող  փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը, երբ «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն, երբ լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից, երբ նույն Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին, երբ օրեր առաջ Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, երբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, երբ նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց, երբ օրեր առաջ ոստիկանները հրեցին ու գցեցին «Oragir.news.am» կայքի լրագրող Անի Ներկարարյանին, երբ իր բնակարանից դուրս գալիս, անմարդկային կերպով հետևից հարձակվեցին «Antifake.am» կայքի հիմնադիր, հաղորդավար Նարեկ Սամսոնյանի վրա ու նրան տապալեցին գետնին:

Օրինակները բազմաթիվ են... Նշված դեպքերից որևէ մեկով այդպես էլ քրեական վարույթ չնախաձեռնվեց:

Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը: Առհասարակ ԱԺ-ն հարաբերություններ պարզելու տեղ չէ, բայց երբ Խորհրդարանը ղեկավարում է մի անձ, ով իրեն թույլ է տալիս հրահանգել, որ իրեն վիրավորած քաղաքացու ձեռքերը բռնեն, որ ինքը թքի նրա վրա, ամեն բան, փաստորեն, ցավալիորեն հնարավոր է դառնում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման, չդիմել ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի, չխոչընդոտել որևէ լրագրողի աշխատանք՝ անկախ վերջիններիս՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից, անկախ այն հանգամանքից, թե որ լրատվամիջոցում է այդ լրագրողն աշխատում՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամերձ»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Колледжи проведут Дни открытых дверей


Спорт в России и мире
Москва

«Молитесь, друзья»: сын олимпийского чемпиона Ивана Стретовича погиб во время родов в Новосибирске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Юлия Путинцева

Путинцева вернулась после 0:6 и одержала важную победу


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день





Путин в России и мире
Москва

Такер Карлсон стал ведущим телеканала «Россия 24»


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фёдор Шаляпин

Наследие Шаляпина и Рахманинова представили на выставке-форуме «Россия»



Москва

Москву назвали лидером по производству мороженого в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net