ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Լուսնի ռшզմականացման հնարավորություն չի տեսնում
ԱՄՆ պաշտպանության նախարարի տիեզերական քաղաքականության գծով օգնական Ջոն Փլումը հայտարարել է, որ չի հավատում Լուսնի ռազմականացման հնարավորությանը։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Լուսնի ռազմականացման կոնկրետ հարցում, որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ես դրան չեմ հավատում», - ասել է Փլումը, ելույթ ունենալով Վաշինգտոնի «Մերիդիան» կենտրոնում:
Նրա խոսքով՝ նման նպատակն անհասանելի է, քանի որ ոչ մի պետություն ի վիճակի չէ «պաշտպանել մատակարարման շղթաները մինչև Լուսին ողջ հեռավորություն»։