Ռաֆայել Գրոսսին կայցելի Կալինինգրադ և կքննարկի Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին մայիսի 28-ին պաշտոնական այցով կմեկնի Կալինինգրադ։
Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, Վիեննայում այդ մասին հայտնել է միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և նրա թիմի անդամների հանդիպումը Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության հետ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորությամբ, ըստ ամենայնի, տեղի կունենա մեկ շաբաթից՝ մայիսի 28-ին, Կալինինգրադում»,- ասել է Ուլյանովը։
Դիվանագետի խոսքով՝ հանդիպման օրակարգում կքննարկվի Զապորոժյեի ատոմակայանում (ԱԷԿ) ստեղծված ներկա իրավիճակը։