Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2021

Новости за 31.12.2021

Հայաստանի զորացման, Արցախի ազատ ու ապահով կյանքի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերելքի և հարատևության ուղին մեր համախմբումն է ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ․ Գարեգին Բ–ի ուղերձը  

Tert.am (hy) 

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով, որում ասվում է․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,

Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։

Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք։ Արցախյան աղետալի պատերազմի հետևանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա... Читать дальше...

Վերածնունդը պետական քաղաքականություն է, 2022 թվականը պետք է դարձնենք Հայաստանի իրական և ռազմավարական վերելքի տարի․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասվում է․ 

«Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնվում են... Читать дальше...

Վարչապետն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր և ՊՆ N զորամաս (լուսանկարներ)  

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս: 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում... Читать дальше...



Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան․ ՀՀ նախագահի ուղերձը

Tert.am (hy) 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:

Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:

Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների... Читать дальше...

Բաղձալի խաղաղությունը կապահովի միմիայն հաղթանակը, պայքարը դեռ ավարտված չէ, այն Նոր տարում նորովի պետք է կարողանանք հասցնել իր վճռական ավարտին․ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը

Tert.am (hy) 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի՛մ սյունեցիներ

Ահա ևս մեկ տարի ճանապարհում ենք դեպի պատմություն։ Ճանապարհում ենք դեռևս կռացած մեջքով, արցունքը՝ մեր աչքերում, առանց այդքան սպասված բաղձալի հաղթանակի։ Մենք այսօր դեռ ունենք սգացող մայրեր, իրենց որդիներին գերությունից սպասող ծնողներ, օկուպացված հայրենի հող։

Կորուստներով լի ավարտվող տարում խաղաղություն, երջանկություն ցանկալուց առաջ... Читать дальше...

Ամանորը հրաշքների ժամանակ է, վստահ եմ՝ միասին կարող են հրաշքներ գործել ամեն օր՝ մեր աշխատանքի, մեր միասնականության և հայրենասիրության շնորհիվ․ ԱԺ նախագահի ուղերձը

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է․

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցնե՛ր,

Քիչ անց կճանապարհենք 2021 թվականը... Մենք միասին անցնում ենք շատ դժվար ճանապարհ: 2021 թվականն անցյալը վերլուծելու, անցյալից դասեր քաղելու, որոշումներ կայացնելու և պայքարելու ևս մեկ տարի էր, ուր մենք ունեցանք կորուստներ և հաղթանակներ:

Այն իր ամբողջ ընթացքում կրում էր նաև 2020 թվականի ցավոտ արձագանքը և ստիպում մեզ նորից... Читать дальше...

Հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի, նրանց երազանքների իրականացման, նրանց սերունդների ապագայի՝ պարտավոր ենք և կանենք հնարավորը, որպեսզի դարեր ի վեր կանգուն Արցախը միշտ լինի այդպիսին․Ա․ Հարությունյան

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Թանկագի՛ն քույրեր ու եղբայրներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: 

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ենք հղում միմյանց, մեր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու մերձավորներին, մեր Հայրենիքին ու ժողովրդին: Մաղթում ենք, որ անցնող տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու փորձությունները, իսկ... Читать дальше...



Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Tert.am (hy) 

Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով սահմանապահ զինվորականներին, մեծապես արժևորեց հայ զինվորի և հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ Հայոց բանակի... Читать дальше...

Ամանորի առթիվ Արցախի նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի նախագահները

Tert.am (hy) 

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների նախագահներ Ասլան Բժանիան, Անատոլի Բիբիլովը և Վադիմ Կրասնոսելսկին:

Նրանք, մասնավորապես, նշել են, որ ուշադրությամբ հետևում են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և համոզված են, որ Արցախի հերոս ժողովուրդը գալիք տարում կկարողանա հաղթահարել այն հիմնական դժվարությունները, որոնք առաջացել են 2020թ. Читать дальше...

Այսօր վատնում ենք Արամ Մանուկյանի ժառանգած Հայաստանը, քանզի չեղավ 2-րդ Արամ Մանուկյանը, որը վճռական կլիներ, կհեռացներ պարտության պատասխանատու իշխանությանը․ Ավետիք Իշխանյան

Tert.am (hy) 

Ես հիասթափված եմ մեր հասարակությունից, մեր ժողովրդի մասին, երբ ժամանակին կարդում էի Րաֆֆու, Թումանյանի, Տերյանի հոդվածները, միշտ զարմանում էի՝ կարծելով, թե հպատակ, որևէ բան չնախաձեռնող, խեղճուկրակ ժողովրդի մասին տողերը հեքիաթներ են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով պատերազմից հետո անցնող տարում հասարակության տրամադրություններին։

«Զարմանալիորեն, անկախ Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովուրդը, հասարակությունը վերադարձավ... Читать дальше...

Հայտնի է 2021-ին աշխարհում ամենաթանկ վաճառված մեքենան (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Անցնող տարում աշխարհում ամենաթանկ վաճառված մեքենան 26 տարվա պատմություն ունեցող McLaren F1-ն է, որն օգոստոսին կայացած աճուրդում վաճառվել է 20,5  մլն դոլարով:

Ինչպես գրում է whichcar.com.au կայքը, խոսքը 1995 թվականի արտադրության McLaren F1-ի մասին է: Այն վաճառվել է Pebble Beach միջոցառման շրջանակում՝ նախապես սպասված գինը գերազանցելով 33 տոկոսով:

Մեքենան համալրված է BMW Motorsports 6.1 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչով:

Կայծակնային շախմատի ԱԱ․ Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքը Հայկ Մարտիրոսյանինն էր

Tert.am (hy) 

Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: 

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանել է 8-18-րդ տեղերը։

Ի դեպ, Հայկը 14-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, այնուհետև հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին:

Արոնյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

«Պատերազմը հեռու է ավարտից». Լավրովը՝ Դոնբասի մասին

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտից։ Այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Ուկրաինայում արդեն ութերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտվելուց։ Երկրի իշխանությունները չեն պատրաստվում քայլեր ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը լուծելու համար՝ Մինսկի անվիճելի միջոցառումների փաթեթի հիման վրա»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Կիևի ռազմատենչ նկրտումներին աջակցում... Читать дальше...

Էմինեմը ռեկորդ է սահմանել Spotify-ում

Tert.am (hy) 

Ռեփեր Էմինեմը Spotify սթրիմինգային ծառայությունում ռեկորդ է սահմանել, հաղորդում է NME երաժշտական ամսագիրը։ Նրա 1999 թվականի The Slim Shady LP ալբոմը Spotify-ում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ լսում և դարձել աստղի տասնմեկերորդ հավաքածուն, որը հասել է նման նշագծի:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այժմ Էմինեմը Spotify-ում ռեկորդակիր է ավելի քան մեկ միլիարդ անգամ լսված ալբոմների քանակով։

The Slim Shady LP-ից բացի, նման ցուցանիշ են արձանագրել Էմինեմի հետևյալ ձայնասկավառակները՝ The Marshall Mathers LP... Читать дальше...

Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ և շնորհավորել ՊԲ դիրքապահ զինծառայողների Ամանորը  

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին այցելել է առաջնագիծ և Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել Պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողներին: 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք տարում շարունակվելու են ինտենսիվ աշխատանքները ծառայության պայմանների բարելավման, բանակի վերակառուցման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նախագահի խոսքով՝ 2022թ.-ին իշխանություններն անելու են հնարավորն Արցախի... Читать дальше...

Եվրոպայում գազի գինը նոյեմբերից ի վեր առաջին անգամ իջել է 900 դոլարից

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 31-ի սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը նոյեմբերից ի վեր առաջին անգամ 1000 խորանարդ մետրի համար 900 դոլարից ցածր է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։

Читать дальше...

Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել, բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն աննահանջ է. «Հայաստան» դաշինք

Tert.am (hy) 

«Հայաստան» դաշինքը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ճանապարհում ենք 2021 թվականը։

Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար այն շարունակվող պարտության, ծանր կորուստների, երկրի ինքնիշխանությանն ուղղված ցավալի մարտահրավերների, խորացող ներքին բաժանարարների և անստույգ հեռանկարի տարի էր։

Բազմաթիվ ընտանիքներ ապրում են հարազատ որդիների ու հայրերի կորստի ցավը, հազարավորները՝ կիսում կորսված հայրենի տան ու փախստականի ճակատագիրը։

Մենք... Читать дальше...

Իտալիայում մահացել է նեապոլիտանական մաֆիայի՝ «Տիկնիկ» մականունով առաջին կին առաջնորդը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

86 տարեկանում մահացել է գեղեցկության մրցույթների նախկին հաղթող, ինչպես նաև նեապոլիտանական մաֆիայի առաջին կին առաջնորդ Ասունտա Մարեսկան։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։

Նա հայտնի էր «Պուպետտա» («Տիկնիկ») մականունով: Կինը մահացել է Կաստելամմարե դի Ստաբիա քաղաքի իր տանը՝ հիվանդության հետևանքով: 

Նշվում է, որ Մարեսկան համբավ է ձեռք բերել 1950-ականների կեսերին, երբ վերժ է լուծել և սպանել է իր ամուսնու մարդասպանին։ 18-ամյա Մարեսկան վեց ամսական հղի է եղել, երբ դուրս է եկել Կամորա... Читать дальше...


Музыкальные новости
Булат Окуджава

«Пусть плачут мужчины». Как Окуджава писал песню к «Белорусскиому вокзалу»





Персональные новости
Эдит Пиаф

В театре «Модерн» состоялась премьера моноспектакля «Исповедь счастливой женщины. Эдит Пиаф»





«Ես և ալոպեցիան կդառնանք լավագույն ընկերները». Ուիլ Սմիթի կինը պատմել է՝ ինչու է ճաղատ

Tert.am (hy) 

Հոլիվուդյան աստղ Ուիլ Սմիթի կինը՝ դերասանուհի Ջադա Պինկետ Սմիթը, երկրպագուներին բացատրել է գլխի մազերի բացակայության պատճառը։ Նա համապատասխան գրառումը հրապարակել է Instagram-ում։

50-ամյա աստղը տեսագրել է մի տեսանյութ, որում ցուցադրել է ճաղատ գլուխը, իսկ տեսանյութի նկարագրության մեջ նա խոստովանել է, որ տառապում է ալոպեցիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը բնութագրվում է գլխի, դեմքի և մարմնի այլ մասերի մազաթափությամբ։ 

Ջադայի խոսքով՝ ինքը որոշել է խոսել խնդրի մասին, որպեսզի որեւէ լուրջ... Читать дальше...

Վրաստանի հարավում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Վրաստանի հարավում գիշերը 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 00:04-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 57 կմ հեռավորության վրա, Ծալկա քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք (Սամցխե-Ջավախքի շրջան):

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։ Ավերածություններ չեն գրանցվել։

Արցախում ադրբեջանցու վարած էքսկավատորը պայթել է ականի վրա

Tert.am (hy) 

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության անցած Ակնա շրջանում՝ Բաշ Քարվենդ բնակավայրում, վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին: Վերանորոգման աշխատանքներ իրականացնող էքսկավատորը պայթել է հակատանկային ականի վրա:

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա:

Հայաստանում սպասվում է թույլ ձյուն, ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Tert.am (hy) 

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ–ը:

Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Լեռնային և նախալեռնային շրջաններում` ճանապարհներին, մերկասառույցը կպահպանվի:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը... Читать дальше...

Իսրայելը 2 միլիարդ դոլար արժողությամբ նորագույն ուղղաթիռներ կգնի ԱՄՆ-ից

Tert.am (hy) 

Իսրայելը Միացյալ Նահանգներից կգնի Lockheed Martin-Sikorsky 12 նորագույն ուղղաթիռ, որոնք Իսրայելում կստանան «Սուպեր Յասուր» պիտակը, հայտնում է vesty.co.il-ը:

Լույս դեկտեմբերի 31-ը Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո նման համաձայնության է եկել Ւսրայելի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պահեստազորի բրիգադային գեներալ Միշել Բեն-Բարուխի գլխավորությամբ։

Գործարքը գնահատվում է 2 մլրդ դոլար, որը ներառված է ԱՄՆ ռազմական օգնության փաթեթում։ Առաջին առաքումը սպասվում է մինչև 2026 թվականը։

Այս տարի թանկացումների պատճառով քաղաքացիները Ամանորի սեղանի նույն պարունակության համար 10-15% ավելի կվճարեն, քան նախորդ տարի․ Բաբկեն Պիպոյան

Tert.am (hy) 

Այս տարի Ամանոր սեղան պատրաստելու համար, հաշվի առնելով թանկացումները, քաղաքացիները սեղանի նույն պարունակության համար 10–15 տոկոս ավելի կվճարեն, քան նախորդ տարի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով թանկացումների ազդեցությանը։

Ինչ վերաբերում է Ամանորի համար արվող ծախսին, նա ասաց, որ դա շատ տարբեր է, քանի որ մարդ կա պատրաստություն տեսնում է 20 հոգու համար, մարդկ կա՝ 40 կամ ավելի։ «Միջինացված ցուցանիշ չի կարելի ասել, քանի որ մարդ կա 200 հազար դրամի է անում... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

"Динамо" может оформить чемпионский титул РПЛ 19 мая


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Медведев рассказал, как ударился головой перед матчем с Уиллисом на Уимблдоне в 2016 году


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Биологи столицы рассказали, каких животных фотоловушки снимают чаще всего





Путин в России и мире
Москва

Передовые идеи. Что известно об Андрее Белоусове


Лукашенко в Беларуси и мире
Минск

Марина Василевская передала Александру Лукашенко флаг Беларуси, побывавший на МКС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Пианист

Пианист Мирослав Култышев выступит с концертом в "Зарядье"



Москва

Чудеса в ЖКХ: кому отменили комиссию за квартплату

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net