Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2021

Վերածնունդը պետական քաղաքականություն է, 2022 թվականը պետք է դարձնենք Հայաստանի իրական և ռազմավարական վերելքի տարի․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը (տեսանյութ)

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասվում է․ 

«Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետեւ 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը եւ հայրանունը: Միեւնույն անունը, ազգանունը, հայրանունը:

Խորախորհուրդ մի հայտնություն է սա, կյանքի հաղթանակ, առասպելաբանության մարմնավորում. ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին:

Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետեւ նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլեւ մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու, ապագային հավատալու եւ հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս:

Հենց այս ընթացքով քաջալերված եւ բազմաթիվ ընտանիքների ցանկությունը հաշվի առնելով կառավարությունը 2022 թվականի հունվարից զոհվածների ընտանիքներում վերարտադրողական առողջության վերականգնման պետական ծրագիր է սկսում: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ վերարտադրողական առողջությունը հնարավոր չի լինի լիարժեք վերականգնել, մեր նահատակ զավակների ընտանիքները պետական ֆինանսավորմամբ փոխնակ մայրերի դիմելու հնարավորություն կունենան: 

2022 թվականի հունվարի 1-ից մեկնարկում է 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխային պետական աջակցության ծրագիրը, երբ յուրաքանչյուր ընտանիքում, անկախ նրա սոցիալական վիճակից, նոր ծնվող 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխա մինչեւ վեց տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ պետական աջակցություն:

Այս ամենն ասում եմ՝ ի ցույց դնելու, որ Վերածնունդը պետական քաղաքականություն է, եւ 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի: Հույս ունեմ, որ մեր բազմաթիվ ընտանիքներում հարազատ, ընկեր, բարեկամ, նույնիսկ ծանոթ ու անծանոթ նահատակների անունները կրող զավակներ կծնվեն 2022-ին:

Նման որոշումներն, իհարկե, կապվում են ոչ միայն ֆինանսական, որքան ավելի շատ սոցիալ-հոգեբանական գործոնների հետ: Նման որոշումները կայացվում են առաջին հերթին ապագային հավատալով եւ ապագայի նկատմամբ հավատի վերականգնումը, ամրապնդումն ու զարգացումը մեր մեծագույն առաքելությունն է:

Մեր հայրենիքի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականության հաջողությունն է ապագայի նկատմամբ հավատն ամրապնդելու միջոցը ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախված, հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով՝ փոխելու համար իրադրությունը եւ մթնոլորտը Հայաստանի Հանրապետության շուրջ եւ մեր ողջ տարածաշրջանում: Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է եւ փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է:

Սրան զուգահեռ առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաեւ կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկետային զինծառայությունն էականորեն պիտի փոխվի, վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների, որոնք կյանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է:

Սիրելի ժողովուրդ,

Հենց վերածննդին եւ խաղաղ ապագային են միտված կառավարության բոլոր քայլերը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները, այո բազմաթիվ ռիսկեր են պարունակում, բայց եւ նաև բազմաթիվ հնարավորություններ, եւ մեր քաղաքականությունը միտված է ռիսկերը կառավարելուն ու չեզոքացնելուն, իսկ առկա հնարավորությունները՝ օգտագործելուն:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է։

Մեր կառավարությունը թե պատերազմից առաջ եւ թե դրանից հետո մշտապես եղել է Արցախի կողքին: Միայն 2021 թվականին կառավարությունն ավելի քան 128 միլիարդ դրամի՝ 267 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Արցախին: 2022 թվականի բյուջեով արդեն Արցախին նախատեսում ենք հատկացնել ավելի քան 144 միլիարդ դրամ՝ 300 միլիոն դոլար եւ նաեւ պիտի մտածենք մեխանիզմների մասին, որ այս հատկացումներն ու նրանց օգտագործումը լինի առավել արդյունավետ: 

Սիրելի ժողովուրդ.

2021 թվականը դժվար տարի էր, որը սկսվեց պատերազմի արհավիրքների արդյունքում առաջացած սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամով: Երբեմն թվում էր, թե ետպատերազմական հուզումները կդառնան անկառավարելի, կվերածվեն քաոսի եւ քաղաքացիական բախումների: Բայց ուզում եմ նկատել, որ 2021 թվականը նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի կենսունակության ապացույց դարձավ, որովհետեւ ի զարմանս շատերի, մենք կարողացանք պրոցեսները վերադարձնել լիարժեք քաղաքական հուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտահայտվելու, ազատ կամարտահայտմամբ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելով:

2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային մեծ ուշադրության արժանացան, որովհետեւ մինչեւ օրս էլ միջազգային հանրությունն ապշեցուցիչ է համարում, որ նման պայմաններում Հայաստանը կարողացավ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

Այսօր այո, միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է որպես ժողովրդավարության առաջատար ուժ եւ սա մի ձեռքբերում է, որը մենք չպետք է կորցնենք: Մեր խնդիրն է՝ ժողովրդավարությունը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործոն մեր երկրի անվտանգության, բարեկեցության, զարգացման համար: Ժողովրդավարությունը պիտի դառնա վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը: Ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին Հայաստանն իր նվիրվածությունը եւս մեկ անգամ ի ցույց դրեց 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Եվ այո, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է անձեռնմխելի լինեն մեր երկրում, մարդու ազատ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու եւ արդյունք ստեղծելու հնարավորոթյունները պետք է աջակցություն ունենան եւ խթանվեն:

Այս առումով, մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն այն բարեփոխումները, որ  իրականացնում ենք կրթության եւ գիտության ոլորտում, որովհետեւ հնարավորությունն այդպես էլ կմնա հնարավորություն, եթե մենք մեր քաղաքացուն դրանից օգտվելու հմտություն չհաղորդենք: Իսկ սա հնարավոր է անել միայն կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմամբ: 2021 թվականին հաջողությամբ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որի արդյունքներով բազմաթիվ ուսուցիչների աշխատավարձեր արդեն իսկ բարձրացել են 30-ից 50 տոկոսով: Կամավոր ատեստավորման գործընթացը շարունակվելու է 2022 թվականին եւ այդպիսով ոչ միայն ուսուցչի աշխատանքի գրավչությունն ենք բարձրացնում, այլեւ երաշխիքներ ենք ստեղծում, որ դասասենյակ մտնեն միայն պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնց գործունեության արդյունքում մեր երեխաներն ու սերունդները կլինեն առավել մրցունակ:

Արդեն իսկ մեկնարկել է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ  հիմնանորոգելու մեր ծրագիրը: 2022 թվականին գործընթացի մեջ գտնվող ավելի քան 100 դպրոց կունենանք, առնվազն 100 մանկապարտեզ: Որոշակի վերափոխումների ենք ենթարկում համայնքներին տրվող սուբվենցիոն ծրագրերի բանաձեւերը՝ համայնքների համար մանկապարտեզներ կառուցելու հնարավորությունն ավելի ընդլայնելու համար։

2022 թվականի պետական բյուջեով ավելի քան 80 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը: Արդեն հունվարի 1-ից գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կավելանան, ուշադրություն դարձրեք, 40-ից 165 տոկոսով՝ բայց սա ամենը չէ, եւ գործընթացը շարունակվելու է մինչեւ 2026 թվականը: Սրանով մենք գիտնականի աշխատանքը գրավիչ ենք դարձնում երիտասարդների համար, բայց նաեւ քաջալերում ենք գիտական հանրությանն ավելի ակտիվ ու մեծ ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում:

Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Ամանորի այս ուղերձը չեմ ուզում ծանրաբեռնել լրացուցիչ տվյալներով, ոչ էլ քավ լիցի, վարդագույն պատկեր եմ ուզում ստեղծել: Պարզ է, որ պատերազմի ցնցումը չենք հաղթահարել, ու տեւական ժամանակ չենք հաղթահարի: Այս իրավիճակն ահագնանում է COVID-19-ի շարունակվող համավարակով, որի բերած տնտեսական հետեւանքները հիմա արդեն յուրաքանչյուր ոք ավելի է զգում, քան 2020 թվականին: Աննախադեպ գլոբալ գնաճը, որը 2020-21 թվականներին COVID-ի պատճառով ի հայտ եկած սահմանափակումների հետեւանք է, յուրաքանչյուրի տուն է մտել եւ քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020 թվականի մեկնարկին: 

Բայց պատերազմի ու COVID-ի հետեւանքներին մեր արձագանքը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը: Մտածումը, աշխատանքը, ջանքը: Հենց այսպիսին պիտի դարձնենք 2022 թվականը, Հայաստանի իրական եւ ռազմավարական վերելքի տարի: Պատերազմի հետեւանքով հայտնվել ենք զրոյական կետում եւ թերեւս ժամանակն է, որ ժամանակն աշխատի մեր օգտին: Ազատ, խաղաղ, վերածնվող եւ վերակառուցվող Հայաստանի ու Արցախի կենացը բարձրացրեք:


Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года


Спорт в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Карен Хачанов

Теннисист Хачанов отреагировал на возможное отстранение от Олимпиады


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

На большей части Подмосковья ожидается IV класс пожарной опасности 27 мая





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об историческом минимуме уровня безработицы в России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Союзное государство – сила двух суверенных стран




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве заявили о причастности Зеленского к покушению на Фицо


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Мариинка

Испанские страсти: «Дон Кихот» Мариинки сорвал овации в Большом



Москва

«Сергей Лазарев за все платит»: диско-бабушка из Коми рассказала, как ей искали квартиру

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net