Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2021

Новости за 31.12.2021

Ուկրաինացի պատգամավորը թաքցրել է իրեն պատկանող 41 բնակարան՝ արդարանալով, որ հայտարարագիր լրացնելու ձևը չգիտի

Tert.am (hy) 

Կիևի մարզի Խոտովսկի գյուղական խորհրդի պատգամավոր Իվան Բոնդարենկոն պետությունից թաքցրել է 41 բնակարանների առկայությունը՝ իր արարքն արդարացնելով նրանով, որ հայտարարագիրը լրացնելու ձևը չգիտի։ Այս մասին հայտնում է «Գորդոն» պորտալը՝ հղում անելով Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության զեկույցին։

Այսպիսով, չհայտարարագրված բնակարանների ընդհանուր արժեքը գնահատվել է 30,2 մլն գրիվնա (82,4 մլն ռուբլի): Պատգամավորի խոսքով՝ ինքը հիվանդության պատճառով չի կարողացել հայտնել անշարժ գույքի և այլ եկամուտների մասին... Читать дальше...

Մինչև 650 դոլար. Վրաստանը տուգանք է սահմանել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները պղծելու համար

Tert.am (hy) 

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները, որոնք պատժամիջոցներ են նախատեսում Վրաստանի գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների խորհրդանիշները պղծելու համար։ Փոփոխությունները ստացել են միաձայն աջակցություն՝ դրանց օգտին քվեարկել է 81 պատգամավոր, գրում է ekhokavkaza.com-ն։

Օրինագծի համաձայն՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշը պղծելը, որի անդամ է Վրաստանը... Читать дальше...

Պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին․ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը  

Tert.am (hy) 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հեղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար:

Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ:

Կանգնած ենք մեր անվտանգությունն ապահովելու խնդրի առաջ:

Այս գլխավոր մարտահրավերը պահանջում է գիտակցել, որ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց. այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում:

Մարդն... Читать дальше...



Սաակաշվիլին խոստավանել է, որ արտաամուսնական կապից ծնված դուստր ունի  

Tert.am (hy) 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակայնորեն խոստովանել է, որ մանկահասակ դուստր ունի:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Ռուսթավի բանտում գտնվող գործիչը, որընախօրեին հիվանդանոցից կրկին բանտ է տեղափոխվել, սոցցանցում գրել է, որ ամանորյա երեկոյին իր արտաամուսնական կապից ծնված աղջկան կցուցադրեն վրացական հեռուստաալիքի եթերում:

«Սա առաջին Նոր տարին է, որը ես դիմավորում եմ բանտում, սակայն սա նաև առաջին Նոր տարին է, երբ ամանորյա համերգի ժամանակ «Մթավարի» հեռուստաալիքով կցուցադրեն իր արտաամուսնական դստերը... Читать дальше...

10-ամյա տղայի նամակի հետքերով․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Նարեկ Հովսեփյանին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 3-ին Սիսիանի բնակիչ, զինվորականների ընտանիքում ծնված և զինվորական դառնալ ձգտող Նարեկ Հովսեփյանը նամակ էր գրել Ձմեռ պապին, որով ինքնաձիգ, կապի միջոցներ և խաղաղություն էր խնդրում մեր բանակի ու երկրի համար, տեղեկացնում է ՊՆ կայքը:

Ամանորին ընդառաջ Նարեկը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում և հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Читать дальше...

Financial Times-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման երկու սցենար է ներկայացրել

Tert.am (hy) 

Արևմտյան վերլուծաբանները նկարագրել են Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման սցենարները: Դրանցից մեկի համաձայն՝ ավիահարվածներ կիրականացվեն հարևան երկրի տարածքի ուղղությամբ: Մյուսը ենթադրում է լիամասշտաբ ներխուժում, որը, սակայն, ըստ վերլուծաբանների, քիչ հավանական է:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն, վերլուծաբանների կարծիքները ներկայացրել է Financial Times-ը: Ամերիկյան RAND ՀԿ-ի հետազոտող Դարա Մեսիքոթը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է հստակ ավիահարվածներ հասցնել օդից ուկրաինական թիրախներին... Читать дальше...

Արագածոտնում բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա վիրավոր. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի  62-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Սիրանուշ Հ.-ի վարած Nissan մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 38-ամյա Ալեքսան Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Արթուր Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում... Читать дальше...

Սաակաշվիլին հայտարարել է «նոր, վճռական հարձակում» նախապատրաստելու մասին

Tert.am (hy) 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտարարելով, որ ապաքինվում է վերականգնողական բուժումից հետո և նրան ուրախացնում է «հաղթանակի հավատը»:

«Ինչ էլ, որ նրանք անեն, ես նրանցից ընդհանրապես չեմ վախենում: Այժմ գլխավորը միասնությունն է և նախապատրաստումը վճռական հարձակման: Շուտով կգա այդ հարձակման պահը»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գրել է քաղաքական գործիչը, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ նկատի ունի:

Նախօրեին Սաակաշվիլին հիվանդանոցից տեղափոխվել է բանտ: Իր խոսքով՝ ինքը դեռ «ֆիզիկապես թույլ է... Читать дальше...



Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։

Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և... Читать дальше...

Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին․ Մամիկոն Ասլանյանի ուղերձը՝ «Վարդաշեն» ՔԿՀ–ից

Tert.am (hy) 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել «Վարդաշեն» ՔԿՀ–ի։ Ուղերձում ասվում է․ 

«Սիրելի՛ վանաձորցիներ, Դարպաս, Գուգարք և Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,

Ավարտին է մոտենում 2021 թվականը, որը, կարծեք թե, պիտի վերջնարդյունքում մեր խոշորացված համայնքին տար ապագայի, մեր համատեղ ծրագրերի նկատմամբ տեսլական, առարկայական փոփոխությունների մեկնարկ, բայց, ցավոք, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դժվար է նկարագրել բանականության շրջանակներում... Читать дальше...

«Անցյալ շաբաթ ենք որոշել. ընտանեկան խորհուրդ է անցկացվել». Զախարովան հայտնել է ինչպես է դիմավորելու Նոր տարին և ինչ ուտեստներ է դնելու սեղանին

Tert.am (hy) 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Նոր տարուն անպայման դիտելու է «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը և «Օլիվյե» աղցան է պատրաստելու:

«Ամանորյա տրամադրություն ստեղծելու համար առաջին նախապայմանը հուսալն է, որ ոչ մի լուր այն չի փչացնի… Երկրորդն, ինչից սկսվում է ամանորյա տրամադրությունը, ավանդույթներն են. ամանորյա խնջույքին նախապատրաստվելը, ավանդական ուտեստների պատրաստումը: Ոչ մի դեպքում առանց «Օլիվյեի». ինձ թվում է, որ դրան ողջ ընտանիքով ենք սպասում, և ինքներս ենք այն պատրաստում... Читать дальше...

Հայաստանում շարունակվում է իրավական «բեսպրեդելը», սա խուժանների իշխանություն է․ Իշխան Սաղաթելյան

Tert.am (hy) 

Մենք այսօր այստեղ ենք Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով, բայց առհասարակ Հայաստանում կան մի շարք քաղբանտարկյալներ և 2022 թվական մտնում ենք բազմաթիվ քաղբանտարկյալներով։ Այս մասին այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազության շենքի դիմաց  բողոքի ակցիայի ժամանակ Yerevan Today–ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ 

«Հայաստանում շարունակվում է իրավական «բեսպրեդելը»։ Ես ասում եմ, որ սա արդեն խուժանների իշխանություն է, դա դրսևորում է տարբեր տեղերում և ոլորտներում... Читать дальше...

Այստեղ չկա որևէ իրավունք, կա անհնազանդներին պատժելու և մնացածին վախեցնելու ստոր, թուրքաբարո գործելաոճ․ Արմեն Աշոտյանը՝ Աշոտ Մինասյանի գործի մասին  

Tert.am (hy) 

Այստեղ չկա որևէ իրավունք, չկա արդարություն, չկա օրենքի գերակայություն, կա անհնազանդներին պատժելու և դրա միջոցով մնացածին վախեցնելու ստոր, թուրքաբարո գործելաոճ, որը չի անցնելու։ Այս մասին Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքին։ 

Նա նշեց, որ Աշոտ Մինասյանը մենակ չէ, իր հետ ազատազրկված են Առուշ Առուշանյանը, Մամիկոն Ասլանյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արամ Մկրտչյանը... Читать дальше...

Կոուտինյոն կարող է տեղափոխվել Ֆլամենգո

Tert.am (hy) 

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հունվարին կարող է վերադառնալ Բրազիլիա։

ԶԼՄ-ները գրում են, որ ֆուտբոլիստը հեռանալու է «Բարսելոնայից»։ Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ «Ֆլամենգոն» ուզում է ձեռք բերել նրան։

Նշվում է, որ բրազիլական ակումբը մինչև ամառ նախատեսված վարձակալության պայմանագիր կկնքի Կոուտինյոյի հետ, որը կներառի նաև այն մինչև 2022-ի ավարտ երկարաձգելու հնարավորություն։

Ալյասկայում ավելի տաք է, քան Հարավային Կալիֆոռնիայում. կղզիներից մեկում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

Tert.am (hy) 

Ալյասկայում դեկտեմբերին արտասովոր եղանակային պայմաններ են արձանագրվել: Ինչպես հաղորդում է CNN-ը, օդի ջերմաստիճանը Ալյասկայի Կոդիակ կղզում դեկտեմբերի 26-ին հասել է 67 աստիճանի՝ ըստ Ֆարենհեյթի սանդղակի, որը հավասար է 20 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես հայտնում են մասնագետները, դա ռեկորդային ցուցանիշ է: Այն որոշակիորեն գերազանցում է նաև ԱՄՆ մի շարք նահանգներում, ինչպես օրինակ՝ Հարավային Կալիֆոռնիայում, արձանագրված ջերմաստիճանը:

Նախորդ ռեկորդային ջերմաստիճանն Ալյասկայում գրանցվել է 1984 թվականին... Читать дальше...

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին

Tert.am (hy) 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին, ով իր բազմաթիվ մարտական ընկերների հետ պատվով է անցել Արցախյան ազատամարտի հաղթական ուղին, տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը:

Նախագահը Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամերի հետ ծաղիկներ է խոնարհել նշանավոր ռազմական գործչի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել Կոմանդոսի և ի դեմս նրա՝ Հայրենիքին անվերապահորեն ծառայություն մատուցած... Читать дальше...

Երևան-Թալին ավտոճանապարհին Samand–ում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում  ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Երևան- Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում, հայտնում է shamshyan.com–ը։

Օպերատիվորեն ժամանել է  ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մարել են Samand մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը... Читать дальше...

Քարդաշյանների բիզնես մենեջերին մահացած են հայտնաբերել իր մեքենայում  

Tert.am (hy) 

Բիզնես մենեջեր Անգելա Կուկավսկին, որն աշխատել է մի շարք հանրահայտ և մեծ եկամուտներ գրանցած անձնաց հետ, մահացած է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի ոստիկանությանը, նրա մարմինն այս շաբաթ է հայտնաբերվել:

55-ամյա գործակալի հաճախորդների թվում էին նաև Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները:

Ոստիկանության տվյալներով՝ կինն անհետ կորած էր համարվում դեկտեմբերի 22-ից: Նրան մահացած են գտել իր մեքենայում Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկում:  

«Անգելան լավագույնն էր... Читать дальше...

Նոր տարին չի գալիս, քանզի մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, որը գողացավ Արցախի պետականությունը, տարածքները, հազարավոր կյանքեր ու հիմա էնտուզիազմով նվիրում է թուրքին․ Ա․ Թևանյան

Tert.am (hy) 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ 

«Վերադարձնել գողոնը, պատժել հանցագործներին 

Մտնում ենք նոր տարի։ Տարին նոր է, խնդիրները՝ հին։

Հայաստանը մնացել է 2020–ի նոյեմբերի 9–ի ու 10–ի արանքում։ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով։ Դեմք, որը հայ ժողովրդից գողացավ Արցախի պետականությունը, տարածքները, հազարավոր երիտասարդների կյանքեր։ Գողացավ ու հիմա էնտուզիազմով այն նվիրում է թուրքին։

Հին... Читать дальше...


Музыкальные новости
Metallica

Apocalyptica выложили кавер на Metallica «The Call Of Ktulu» на виолончелях





Персональные новости
Бизнес

Генеральный директор КА «Главный Советник» принял участие в Бизнес-диалоге «Россия – Венесуэла»





Պուտինը սպառնացել է Բայդենին հարաբերությունների լիակատար խզմամբ. ԱՄՆ առաջնորդն էլ հորդորել է մեղմացնել ռուս-ուկրաինական սահմանին տիրող լարվածությունը  

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Նոր տարվա նախաշեմին: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ նախագահների զրույցը «լուրջ» է ստացվել:

Ուշակովի խոսքով՝ Պուտինը նախազգուշացրել է ամերիկացի գործընկերոջը, որ նոր «աննախադեպ» հակառուսական պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել երկրների միջև հարաբերությունների լիակատար խզման: Բայդենը խոստացել է Ուկրաինայում հարվածային հարձակողական սպառազինում չտեղակայել, ինչպես... Читать дальше...

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, որը կողաշրջվել է․ 15-ամյա երեխան հոսպիտալացվել է. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ 16/9 հասցեի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Էդիկ Ա.-ի վարած UAZ Patriot և Երևանի բնակիչ, 40-ամյա Արտակ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է, իսկ Nissan-ի ուղևոր, 15-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն... Читать дальше...

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ

Tert.am (hy) 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ 

Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքներն են հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը, Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը, Դանիայի թագուհի Մարգարետ Երկրորդը... Читать дальше...

Մոնակոն հեռացրել է Կովաչին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից

Tert.am (hy) 

«Մոնակոն» հեռացրել է Նիկո Կովաչին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։

Ակումբի ղեկավարությունը դեկտեմբերի 30-ին խորվաթ մասնագետին հաղորդել է, որ հեռացնում է նրան։

Աղբյուրը գրում է, որ ակումբում դժգոհ են թիմի ընտրած կազմից ու արդյունքներից․ ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոն» ոչ մի անգամ չի հայտնվել Լիգա-1-ի թոփ-5-ում։

Արցախի Հանրապետությունը դիմակայել է իր կենսունակությանը սպառնացող վտանգներին, պետք է մտածենք սերունդների համար լավ ու ապահով ապագա կերտելու ուղղությամբ․ Վիտալի Բալասանյանի ուղերձը

Tert.am (hy) 

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Ամանորի ուղերձ է հղել, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

2021 թվականն Արցախում աչքի է ընկել պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ։

Շնորհիվ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի իրականացրած ծառայության, Արցախում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական խաղաղություն։ Ցավոք, տարվա ընթացքում հակառակորդը սադրել է նաև առանձին միջադեպեր... Читать дальше...

ՌԴ ՊՆ-ն «Ցիրկոն» գերձայնային թևավոր հրթիռների 12 արձակում է իրականացրել  

Tert.am (hy) 

ՌԴ Հյուսիսային նավատորմը «Ցիրկոն» նորագույն գերձայնային թևավոր հրթիռների 12 արձակում է իրականացրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ կայքին:

«22350 նախագծի «Ծովակալ Գորշկով» գլխավոր հածանավի անձնակազմը հաջողությամբ անցկացրել է «Ցիրկոն» թևավոր հրթիռի համալիր փորձարկումները՝ ընդհանուր առմամբ, մոտ 10 արջակում իրականացնելով: Եվս երկու փորձնական արձակում է իրականացրել «Յասեն» ծրագրի «Սեվերոդվինսկ» գլխավոր ատոմային սուզանավի անձնակազմը»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Այս տարի... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Сергей и Ангелина Минаевы из Брянска завоевали серебро Кубка «НИКА 2024»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина добилась впечатляющего достижения


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сохраним бор чистым





Путин в России и мире
Москва

Песков не стал уточнять, кому Россия может поставить оружие для борьбы с Западом


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

Юрий Лоза оценил предложение ввести в России дресс-код для артистов



Москва

Путин на ПМЭФ-2024 провел ряд важных встреч с зарубежными лидерами. Главное

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net