Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2021

Новости за 28.09.2021

Շախմատի կանանց ընտրանին զիջեց Հնդկաստանին

Tert.am (hy) 

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը զիջեց Հնդկաստանի ընտրանուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող շախմատի կականց աշխարհի առաջնության A խմբի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Հնդկաստանի հետ:

Читать дальше...

Երևանում Mercedes-ներ են բախվել իրար, որոնցից մեկը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա էլեկտրասյունը. shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան  տանող  հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով  սպիտակ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը... Читать дальше...

Չինաստանում ցուցադրել են Լուսին ուղևորվելիք առաքելության համար նախատեսված նոր սերնդի հրթիռակրի մանրակերտը  

Tert.am (hy) 

Չինաստանում անցկացվող միջազգային ավիասրահում ներկայացվել է երկրի՝ դեպի Լուսին ապագա առաքելությունների իրականացման համար կիրառվելիք նոր սերնդի հրթիռակրի մանրակերտը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրթիռակիրը մշակվել է հատուկ նոր սերնդի, կառավարվող տիեզերանավերի արձակման համար և առանձնանում է բարձր հուսալիությամբ և անվտանգությամբ:

Աղբյուրի տվյալներով՝ նորագույն հրթիռ, որն ունի 90 մետր բարձրություն, կազմված է 3 աստիճանից, արագացուցիչից և վթարային փրկության համակարգից... Читать дальше...



Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին

Tert.am (hy) 

Շվեյցարական Մոնտրյո քաղաքում դեկտեմբերի 16-ին կկայանա Ազգերի լիգայի՝ 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B լիգայում։

Читать дальше...

Հայաստանում անցկացվել է «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը (տեսանյութ, լուսանկարներ)

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։

Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։

Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։

Վարժանքներին... Читать дальше...

Ճապոնիայի օդանավակայանում հայտնված կրիայի պատճառով 5 ինքնաթիռ ուշացել է թռիչքից

Tert.am (hy) 

Ճապոնիայի՝ զբաղվածությամբ երկրորդ օդանավակայանում հինգ ինքնաթիռի թռիչք ուշացում է մեկնարկել՝ թռիչքուղում զբոսնող կրիայի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, 2 կգ կշռող կենդանուն նկատել են Տոկիոյի մոտակայքում գտնվող «Նարիտա» միջազգային օդակայանում՝ ասֆալտով դանդաղ անցնելիս: Դա ստիպել է թռիչքի պատրաստվող  օդաչուին կապ հաստատել երթևեկությունը կարգավորող անձնակազմի հետ:

Աշխատակիցները հեռացրել են կրիային ցանցի օգնությամբ և ստուգել 4000 մետր երկարությամբ թռիչքուղին՝ վստահ լինելու համար... Читать дальше...

Սուրեն Պապիկյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում  

Tert.am (hy) 

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակը, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝... Читать дальше...



ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ դեսպանին, անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին 

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին:

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսիկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին... Читать дальше...

Ճապոնիան հայտարարել է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին

Tert.am (hy) 

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան փորձագիտական կոմիտեի նիստի ընթացքում պաշտոնապես հայտարարել Է կորոնավիրուսի հետ կապված մինչև սեպտեմբերի 30-ը գործող արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիստի հեռարձակումն իրականացրել Է NHK հեռուստաալիքը:

Ներկայում արտակարգ դրության ռեժիմը գործում Է 47 պրեֆեկտուրաներից 19-ում՝ Հոկայդոյում, Գիֆուում, Այթիում, Միեում, Սիգայում, Հիրոսիմայում, Տոկիոյում, Կանագավայում, Տիբայում, Իբարակիում, Տոտիգիում, Գումմայում, Սայտամայում... Читать дальше...

Անհիմն պատճառաբանությամբ խոչընդոտվում են ԱԺ պատվիրակությունների մեջ ընդգրկված մեր պատգամավորների այցերը արտասահման․ «Հայաստան» խմբակցության անդամներն ասել են  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սեյրան Օհանյանը կարեւորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջեւ առկա քաղաքական երկխոսությունը։

«Երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները... Читать дальше...

Կութի մոտակայքում հակառակորդի կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ ՔԿ

Tert.am (hy) 

2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի ջոկի ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայողը:

Читать дальше...

Կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը»

Tert.am (hy) 

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«ՀՀ ԱԱԾ-ն, 44-օրյա դավադիր պատերազմի տարելիցի նախաշեմին, որոշել էր քաղաքական պատվերով համերգ-շոուի շրջանակներում, նոր օպերացիա մշակել, որի նպատակը պատերազմի պարտության մեղքերը կրկին «նախկինների» վրա բարդելն է: Այս անգամ անդրադարձել են իրենց կողմից շատ «սիրված» ու կապիտուլյանտի դատարկ PR-ի վերածած ավիացիային։

Այս թեմային գուցե և չանդրադառնայի՝ թողնելով այն համապատասխան մարմինների հետաքննությանը... Читать дальше...

«Ես կոշտ կլինեմ Ձեզ հետ. դա միայն տեսախցիկների համար է». նոր գիրքը բացահայտում է Թրամփի խոսքն՝ ուղղված Պուտինին  

Tert.am (hy) 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակին Վլադիմիր Պուտինին ասել է, որ ստիպված է իր հետ կոշտ խոսել տեսախցիկների առաջ: Ինչպես ներկայացնում է The Guardian, նման բացահայտում է արել Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշեմը:

«Լավ, ես պատրաստվում եմ փոքր ինչ կոշտ լինել Ձեզ հետ մի քանի րոպե, սակայն այդ ամենը տեսախցիկների համար է, հենց նրանք հեռանան, մենք կխոսենք: Հասկանում եք չէ՞»,- Թրամփի խոսքը վերհիշել է Գրիշեմը: Նրա խոսքով՝ նա լսել է, թե ինչպես է Թրամփն այդպես ասում Պուտինին 2019 թվականին... Читать дальше...

Բելառուսում կարող են հանրաքվեի դնել մահապատժի վերացման մասին հարցը  

Tert.am (hy) 

Բելառուսում կարող է հանրաքվե անցկացվել մահապատժի հարցով: «ԲելՏԱ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնել է Սահմանադրական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի ղեկավար Պյոտր Միկլաշևիչը նախագահի հետ երկրի հիմնական օրենքի փոփոխության մասին առաջարկները քննարկելուց հետո:

«Այսօր Սահմանադրական հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ ներկա պահին ահրաժեշտություն չկա այդ հարցը հանրաքվեի ներկայացնել: Այդ նպատակով կարելի է սոցիալական հանրաքվե անցկացնել հետագայում»,-... Читать дальше...

Երևանում արգելապատնեշներ են տեղադրվում այն փողոցներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ:

Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտնային անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի:

Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան... Читать дальше...

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են այսօր Կութ գյուղի մոտ հայ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՀՀ ՄԻՊ

Tert.am (hy) 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար։ Հայտարարությունում ասվում է․

«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու... Читать дальше...


Музыкальные новости
Иоганн Себастьян Бах

«Бах vs Рахманинов» из цикла Битва Клавиров под величественными сводами Петрикирхе





Персональные новости
#123ru.net

Воскресшего Иисуса могут дополнительно установить в церквях, вместо черепа.





ԵԽԽՎ հատուկ զեկուցողը չի այցելել Արցախ, սակայն ողջունելի է, որ իր զեկույցում օգտագործել է Արցախի ՄԻՊ-ի պատրաստած զեկույցները․ Գեղամ Ստեփանյան

Tert.am (hy) 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․ 

«Թեև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը իր փաստահավաք աշխատանքների ընթացքում չի այցելել Արցախ, այնուամենայնիվ ողջունելի է, որ նրա կողմից պատրաստված զեկույցում տարբեր հարցերի, մասնավորապես՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցերի ներկայացման համար որպես առաջնային աղբյուր օգտագործվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պատրաստած զեկույցները։

Ողջունելի է նաև... Читать дальше...

«Երբ որ քամին հանդարտվի»․ Արցախի մասին ֆիլմը կներկայացվի Օսկարի

Tert.am (hy) 

Հայկական ազգային կինոակադեմիայից տեղեկացնում են, որ  սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։

Читать дальше...

Էրեբունիում ՔՏՀԱ տեսչական մարմինը տրանսպորտում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք

Tert.am (hy) 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրնասպորտը։

Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Բացի դրանից՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 տրանսպորտային միջոցներ... Читать дальше...

ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է հիմնական ցուցասրահում՝ ծանոթանալով Դեմիրճյան պետական-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:

Թանգարանում է պահվում Կարեն Դեմիրճյանին վերաբերող 8000 ցուցանմուշ, որոնք ի մի են բերվել թանգարանի ստեղծման եւ գործունեության 20 տարվա ընթացքում:... Читать дальше...

Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի ՄԽ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու հարցում

Tert.am (hy) 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևն ասել է France24-ին։

Ալիևը հարցազրույցում նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա:

Իրանը պատրաստվում է հզոր փոթորկի մոտենալուն

Tert.am (hy) 

Իրանի հարավում գտնվող տարածքներին մոտենում է հզոր փոթորիկ: Սպասվում է, որ ուժգին քամիներն ու փոթորիկները, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը, կհարվածեն Իրանի ափին Պակիստանի սահմանին Մակրան քաղաքից մինչև Հորմուզի նեղուց:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, սպասվում են յոթ մետրից ավելի բարձրությամբ ալիքներ: Սա լուրջ վտանգ է ներկայացնում նավահանգիստներում նավերի, սարքավորումների և բեռների համար:

Փոթորիկը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը:

Спорт в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии водных видов спорта в Ставрополье


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Российский теннисист Медведев опустится на строчку в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Подмосковным УФАС выявлен сговор на торгах в сфере ЖКХ





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин сегодня вечером вылетит в Минск, где встретится с Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Денис Мацуев

В Нижегородской филармонии впервые проходит Международный музыкальный фестиваль «Денис Мацуев представляет: Диалог поколений»



Москва

Мать с 2 детьми купила 3-комнатную квартиру в Шаховской по программе «Жилище»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net