«Ես կոշտ կլինեմ Ձեզ հետ. դա միայն տեսախցիկների համար է». նոր գիրքը բացահայտում է Թրամփի խոսքն՝ ուղղված Պուտինին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակին Վլադիմիր Պուտինին ասել է, որ ստիպված է իր հետ կոշտ խոսել տեսախցիկների առաջ: Ինչպես ներկայացնում է The Guardian, նման բացահայտում է արել Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշեմը:
«Լավ, ես պատրաստվում եմ փոքր ինչ կոշտ լինել Ձեզ հետ մի քանի րոպե, սակայն այդ ամենը տեսախցիկների համար է, հենց նրանք հեռանան, մենք կխոսենք: Հասկանում եք չէ՞»,- Թրամփի խոսքը վերհիշել է Գրիշեմը: Նրա խոսքով՝ նա լսել է, թե ինչպես է Թրամփն այդպես ասում Պուտինին 2019 թվականին Օսակայում կայացած հանդիպմանը:
Գրիշեմն այս բացահայտումն արել է «Հիմա ես կպատասխանեմ ձեր հարցերին» գրքում, որը հրատարակվելու է հաջորդ շաբաթ, և որի կրկօնրինակը հայտնվել է The Washington Post-ի տիրապետության տակ:
Աղբյուրը նշում է, որ Թրամփի նախագահության ընթացքում շատ էին ուշադրություն դարձնում Պուտինի հետ նրա հարաբերություններին, հատկապես՝ ամերիկյան ընտրություններին ՌԴ միջամտության հետաքննության շրջանակում: