Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2020

Новости за 02.05.2020

Եթե սահմանափակումների վերացումից հետո լինի վերջին մեկ ամսվա կարանտինի նման, երբ ով ինչ ուզում, անում էր, ապա կարանտինում մնալն ու եղած միջոցառումները դառնում են անիմաստ. համաճարակաբան

Tert.am (hy) 

Սահմանափակումների վերացումից հետո կարող ենք ունենալ երեք պատկեր՝ կա՛մ թվերը կշարունակեն աճել, միգուցե՝ ավելի կտրուկ, ինչը վատագույն տարբերակն է, կա՛մ կշարունակվի նույն դինամիկան, կա՛մ աստիճանաբար կսկսի նվազել, որն այս պարագայում ամենալավ տարբերակն է, բայց ամենաքիչ հավանականը: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը՝ մայիսի 4-ից վերացնել սահմանափակումների մեծ մասն ու թույլ տալ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նրա դիտարկմամբ՝... Читать дальше...

«Կբացեմ պատուհանը և կշնչեմ COVID-19-ի օդը». Մադոննան հայտնել է, որ իր օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել

Tert.am (hy) 

Հանրահայտ երգչուհի Մադոննան հայտարարել է, որ կորոնավիրուսի հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել։ Աստղն այս մասին հայտնել է իր Instagram-ում՝ «Կարանտինային օրագիր» շարքի 14-րդ գրառման մեջ։

«Օրերս թեստ եմ հանձնել․ հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել: Այնպես որ, վաղը երկար ուղևորության կգնամ մեքենայով, կբացեմ մեքենայի պատուհանը և կշնչեմ COVID-19-ի օդը»,- գրել է երգչուհին։

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ հակամարմինների թեստերը ստուգում են արյան մեջ հակամարմինների առկայությունը՝ պարզելու... Читать дальше...

Վարակվածների աճող թվի ֆոնին գրեթե բոլոր ճյուղերը վերաբացելու որոշումը սեփական ազգի դեմ դավաճանություն է. Արա Վարդանյան

Tert.am (hy) 

Քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության որդեգրած քաղաքականությանը: Գրառման մեջ ասվում է.

Читать дальше...



«Միայն հիացմունքի և երախտագիտության խոսքեր կարելի է ասել»․ԱՀԿ-ն Ուհանին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի և հաղթանակի համար

Tert.am (hy) 

Առողջապահության ոլորտում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերխոուվը շնորհավորել է կորոնավիրուսի օջախ համարվող Ուհան քաղաքին՝ վարակի դեմ արդյունավետ պայքարի և հաղթանակի կապակցությամբ, գրում է CNN-ը։

«Ուրախալի է լսել, որ Ուհանում հիվանդության ծանր դեպքեր չկան։ Այդ քաղաքն ամենաշատն է տուժել ամենասկզբում։ Միայն հիացմունքի և երախտագիտության խոսքեր կարող եմ ասել Ուհանի բնակիչներին իրենց անխոնջ աշխատանքի համար»,-ասել է Վան Կերխոուվը։

Նա նաև գովեստի խոսքեր է ուղղել քաղաքի բնակիչներին... Читать дальше...

Նազարբաևի դուստրն ազատվել է Ղազախստանի Սենատի նախագահի պաշտոնից

Tert.am (hy) 

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

Որոշման պատճառը դեռևս չի նշվում։

Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նազարբաևային արդյունավետ աշխատանքի համար։

«Շնորհակալությունն եմ հայտնում Դ․ Ն․ Նազարբաևային՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ակտիվ... Читать дальше...

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում

Tert.am (hy) 

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Читать дальше...

Գյումրեցիներն այն ժամանակ էլ էին գոյության կռիվ տալիս, հիմա էլ. ապրում էին թոշակով, շարունակում են նույնը անել. Վահան Թումասյան

Tert.am (hy) 

Կորոնավիրուսը Շիրակի մարզի ծայրահեղ աղքատության վրա ֆինանսապես մեծ ազդեցություն չի թողել, քանի որ նրանք, այսպես, թե այնպես, ճգնաժամի մեջ էին. ապրում էին թոշակով, շարունակում են նույնն անել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը՝ խոսելով առաջացած իրավիճակի և Գյումրու այն բնակչների մասին, որոնք ի սկզբանե սոցիալական ծանր խնդիրներ են ունցել:

«Գյումրու սոցիալական ծանր պայմանները նոր չեն, բայց հիմա դրան գումարվեց օրավարձով աշխատողների կամ ամռան... Читать дальше...

Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9623, մահվան՝ 57 նոր դեպք

Tert.am (hy) 

Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 9623 նոր դեպք է գրանցվել, ինչը համավարակի ամբողջ ընթացքում գրանցված դեպքերի ռեկորդային աճ է համարվում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 57, ապաքինվել՝ 1723 մարդ։

Համավարակի սկզբից երկրում կորոնավիրուսով վարակվել է 124 054, հիվանդությունից մահացել է 1222, ապաքինվել՝ 15 013 մարդ։ Հայտնի է, որ նոր... Читать дальше...



Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին «ՎԱԶ-21099» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ինտերնետի հենասյանը և շրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

Tert.am (hy) 

Մայիսի 2-ին, ժամը 07:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Օ., ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ինտերնետի հենասյանը և շրջվել:

Читать дальше...

2,5 մլն դոլար. Christie’s-ն աճուրդի կհանի ֆուտբոլի գնդակի մեծությամբ լուսնային բեկոր

Tert.am (hy) 

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել երկուսուկես միլիոն դոլար արժողությամբ լուսնային բեկոր, հայտնում է Luxury Launches կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ NWA 12691 կոչվող քարը Երկրի վրա Լուսնի՝ մեծությամբ հինգերորդ բեկորն է:

Ուշագրավ նմուշը հայտնաբերվել է Սահարա անապատի արևմտյան հատվածում՝ Ալժիրի և Մավրիտանիայի սահմանին:

Այն հայտնաբերվել է երկու տարի առաջ:

Քարը կշռում է 13,5 կգ և ունի ֆուտբոլի գնդակի մեծություն:

Նշվում է, որ Երկրի... Читать дальше...

Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց

Tert.am (hy) 

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Читать дальше...

Բելգիայի արդարադատության նախարարն անհարմար վիճակում է հայտնվել բժշկական դիմակը ճիշտ կրել չկարողանալու պատճառով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Բելգիայի արդարադատության նախարար Քոհեն Գինսը պաշտպանիչ դիմակների պատրաստման գործարան կատարած այցի ժամանակ որոշել է փորձել դրանցից մեկը, սակայն դիմակը կրելու առաջին փորձը ձախողվել է․ ուշագրավ տեսանյութը թվիթերյան իր օգտահաշվում է հրապարակել լրագրող Ջոյս Կարամը։

«Արդարադատւթյան նախարար Քոհեն Գինսը շատ անարդար է վերաբերվում այս դիմակին: Մազակա՞լ, աչքերի դիմա՞կ, փորձե՛ք գլուխ հանել»,- տեսանյութին կից գրել է լրագրողը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գինսը սկզբում դիմակը գլխին քաշում... Читать дальше...

Սիցիլիան մինչև տարեվերջ կվճարի զբոսաշրջիկների տոմսի կես արժեքն ու հյուրանոցային ծախսի 1/3-րդը

Tert.am (hy) 

Զբոսաշրջությունն Իտալիայի տնտեսության հիմնասյուներից մեկն է, սակայն նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին այս ոլորտը կաթվածահար է եղել: Ուստի՝ զբոսաշրջիկներին ինչ-որ կերպ խրախուսելու և նրանց ներհոսքն ապահովելու համար Սիցիլիայի իշխանությունները հնարամիտ տարբերակ են մտածել:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, կղզու իշխանությունները մինչև տարեվերջ կվճարեն զբոսաշրջիկների ինքնաթիռի տոմսի կես արժեքը, ինչպես նաև հյուրանոցային ծախսի 1/3-րդ մասը:

Հայտնի է, որ զբոսաշրջությունը կազմում է Իտալիայի ՀՆԱ-ի տասներեք տոկոսը... Читать дальше...

Հնարավոր մեծ սխալի նախաշեմին. մայիսի 4-ից երկրում առողջապահական իրավիճակը կարող է դուրս կգալ վերահսկողությունից․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»  

Tert.am (hy) 

Պսևդոարտակարգ դրությունից անցումը մայիսի 4-ից նախատեսվող ռեժիմի թուլացմանը մեծ ռիսկեր է պարունակում։

Սահմանափակումների թուլացումը կատարվում է անպատրաստ, առանց հետագա ռազմավարություն ունենալու։

Վերջին օրերի ցուցանիշները ոչ մի լավ բան չեն ասում, ավելին՝ բավականին մտահոգիչ են։ Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ ընդամենը 5-6 օր կարող են ձգել, հետո կանցնեն մյուս սցենարներին, նշանակում է՝ համակարգը կանխատեսում է հիվանդների թվի զգալի աճ։

Որքան հասկանում ենք՝ մյուս սցենարներ... Читать дальше...

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ նա ցանկացել էր նետվել Կիևյան կամրջից

Tert.am (hy) 

Մայիսի 1-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին անցել է արգելապատնեշը և ցանկանում է նետվել կամրջից:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները... Читать дальше...

Սպիտակ տունն ԱՄՆ գլխավոր համաճարակաբանին արգելել է կորոնավիրուսի հարցով ցուցմունք տալ Կոնգրեսում

Tert.am (hy) 

Սպիտակ տունն Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին արգելել է կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ ցուցմունք տալ Կոնգրեսում, գրում է The Hill ամսագիրը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեմոկրատները նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գծով հատուկ խմբի անդամ Ֆաուչիին կոչ են արել ցուցմունք տալ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների գծով ենթահանձնաժողովին, որը քննում է համաճարակի դեմ պայքարում Թրամփի վարչակազմի... Читать дальше...

Պետական կառավարման ողնաշարը կոտրելու ռուբիկոնը Դուք արդեն անցել եք, հեռանալու ժամանակն է, հետհաշվարկն սկսված է. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Tert.am (hy) 

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիոկլ Փաշինյանին: Բաց նամակն ամբողջությամբ՝ ստորև․ 

«Չհիասթափված քաղաքացու Բաց նամակը երկրի վարչապետին
Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը

Գրել եմ երկար, գիտեմ ՖԲ ձևաչափ չէ, բայց գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։

Հարգելի Նիկոլ,

Հետևելով հանրային կյանքի վերջին... Читать дальше...

«Դա իրականությանը չի համապատասխանում»․ Բայդենը հերքել է 27 տարի առաջ նախկին աշխատակցուհուն բռնաբարելու մեղադրանքը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հերքել է 27 տարի առաջ նախկին աշխատակցուհուն բռնաբարելու մասին մեղադրանքը։

«Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում։ Ես միանշանակ հայտարարում եմ, որ նման բան երբևէ տեղի չի ունեցել»,- նշել է նա MSNBC հեռուստաալիքի եթերի ժամանակ։

Բայդենը լրագրողներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել իրեն առաջադրված մեղադրանքներում «ավելացող անհամապատասխանությունների քանակին»․ ըստ թեկնածուի՝ դրանցում անընդհատ տարբեր փոփոխություններ են ի հայտ գալիս։

Ջո Բայդենի՝... Читать дальше...

Արթուր Դանիելյանն իշխանություններին հրադադար է առաջարկում

Tert.am (hy) 

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպին: Գրառումը մասմաբ ներկայացնում ենք ստորև:

«Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի անգամ փրկել է, բայց ի տարբերություն ինձ իր որդիները ստիպված չեն ամեն օր քնել այն գիտակցությամբ... Читать дальше...


Музыкальные новости
Филипп Киркоров

Киркоров потратил 200 млн рублей на ремонт и золотые унитазы





Персональные новости
Россия

Электрокроссовер Voyah Free получил новую версию для России. Ее представили в Москве





ԱՄՆ-ում հավանություն են տվել կորոնավիրուսը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով բուժելուն

Tert.am (hy) 

ԱՄՆ դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկման վարչությունը թույլ է տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ տվյալ դեղամիջոցը կորոնավիրուսով որոշ հիվանդներին հնարավորություն է տվել ավելի արագ ապաքինվել:

Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում դրական արդյունք է ցույց տվել:

Թրամփը վարչության որոշման մասին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ... Читать дальше...

Ստեփանավանում գտնվող տներից մեկը մասամբ փլուզվել է

Tert.am (hy) 

Մայիսի 1-ին, ժամը 10:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի մի մասը փլուզվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Երիտասարդական փողոցի տներից մեկի պատշգամբի վերջնամասում գտնվող լոգարանի հատակը փլուզել է (մոտ 12 քմ), իսկ լոգարանի պատերը քանդել է սեփականատերը՝... Читать дальше...

ՀՀ պաշտպանության նախարարը, Արցախի իր պաշտոնակցի ուղեկցությամբ, եղել է մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ

Tert.am (hy) 

Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Читать дальше...

«Հիտլերն ինքնասպան է եղել, գերմանացի զինվորներն այլևս մենակ են». Ռուսաստանը գաղտնազերծել է Բեռլինի գրավման պատմական փաստաթղթերի մի մասը

Tert.am (hy) 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ գաղտնազերծված պատմական փաստաթղթեր, որոնք վերաբերում են Խորհրդային բանակի կողմից Բեռլինի գրավման գործողությանը:

Ինչպես հաղորդում է korrespondent.net կայքը, փաստաթղթերից մեկը մարշալ Գեորգի Ժուկովի կողմից ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին՝ Ռեյխստագի գլխավոր շենքի գրավման և դրա վրա Միության դրոշի տեղադրման մասին զեկուցումն է:

Բացի այդ, հրապարակվել են բազմաթիվ ուշագրավ փաստաթղթեր առ այն, թե ինչպես են խորհրդային ջոկատները... Читать дальше...

Վարչապետն ինքն իրեն զրկեց արտակարգ դրության պայմաններում կառավարման ձևն ու բովանդակությունը փոխելու վերջին շանսից, նա լրացուցիչ՝ շատ լուրջ ճգնաժամի աղբյուր է դարձել. Անդրանիկ Թևանյան

Tert.am (hy) 

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Գրառման մեջ ասվում է.

Читать дальше...

«Tesla-ի արժեթղթերը շատ թանկ են». Մասկի թվիթերյան գրառումը ընկերության արժեթղթերի գնանկման պատճառ է դարձել

Tert.am (hy) 

Ամերիկյան գործարար Իլոն Մասկն իրեն պատկանող Tesla ընկերության արժեթղթերի գինը շատ թանկ է համարել․ այս մասին միլիարդատերը գրառում է կատարել Twitter սոցկայքի իր էջում։

Միլիարդատիրոջ գրառումից անմիջապես հետո Tesla ընկերության արժեթղթերի գինը 761,18 դոլարից 10 տոկոս անկում է գրանցել՝ հասնելով 720,05 դոլարի․ ներկայում մեկ արժեթուղթը 701,32 դոլար արժե։
Արժեթղթերի գնի անկումը, ընդհանուր առմամբ, Tesla ընկերության արժեքը նվազեցրել է 14 միլիարդ դոլարով։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Իլոն... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Тренер "Динамо" Личка о самой дорогой покупке в Москве: я купил себе самокат


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев обыграл Бублика и вышел в четвертьфинал "Мастерса" в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Первый в России электромобиль Tesla Cybertruck заметили на Москве





Путин в России и мире
Москва

Пашинян подготовил "подарок" Путину к его инаугурации. Запад будет доволен


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Набей им морду, покажи им, что ты настоящий белорус». Лукашенко о поездке спортсменов на Олимпиаду




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Цинизм зашкалил: Елена Зеленская повеселилась в Киеве с герцогиней Эдинбургской


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Регистрация Авторского права. Регистрация объекта авторского права. Регистрация Авторского права на книгу. Регистрация Авторского права на музыку.



Москва

Движение транспорта ограничат в центре Томска в День Победы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net