«Tesla-ի արժեթղթերը շատ թանկ են». Մասկի թվիթերյան գրառումը ընկերության արժեթղթերի գնանկման պատճառ է դարձել
Ամերիկյան գործարար Իլոն Մասկն իրեն պատկանող Tesla ընկերության արժեթղթերի գինը շատ թանկ է համարել․ այս մասին միլիարդատերը գրառում է կատարել Twitter սոցկայքի իր էջում։
Միլիարդատիրոջ գրառումից անմիջապես հետո Tesla ընկերության արժեթղթերի գինը 761,18 դոլարից 10 տոկոս անկում է գրանցել՝ հասնելով 720,05 դոլարի․ ներկայում մեկ արժեթուղթը 701,32 դոլար արժե։
Արժեթղթերի գնի անկումը, ընդհանուր առմամբ, Tesla ընկերության արժեքը նվազեցրել է 14 միլիարդ դոլարով։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Իլոն Մասկը Tesla ընկերության հանրայինից մասնավոր դառնալու վերաբերյալ թվիթերյան գրառում էր կատարել, որը արժեթղթերի գնի կտրուկ անկման պատճառ էր դարձել։ Սակայն հետագայում հայտնի էր դարձել, որ այդ տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում, իսկ Մասկին մեղադրանք էր առաջադրվել ներդրողներին մանիպուլիացիայի ենթարկելու համար։
Ընկերության մասին գրառման գործով դատավարությունից հետո գործարարը պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի հետ և պարտավորվել է սոցիալական ցանցերում Tesla ընկերության ֆինանսների վերաբերյալ բոլոր գրառումները համաձայնեցնել իրավաբանների հետ։