Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2019

Новости за 05.01.2019

Սյունիքի մարզում փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը

Tert.am (hy) 

Հունվարի 5-ին, ժամը 15:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտի թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:16-ին: Այրվել է մոտ 2,5 հա խոտածածկույթ:

Պրոֆեսիոնալի պես հովերբորդ վարող 14 ամսական փոքրիկը զարմացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցում տարածվել է Չինաստանում նկարահանված ուշագրավ տեսանյութ, որի հերոսուհին նախանձելի հմտությամբ հովերբորդ վարող 14 ամսական փոքրիկն է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Լոն Ցինքսին անունով աղջնակը Հուբեյ նահանգի բնակչուհի է:

Նրա մասնակցությամբ տեսանյութը զարմացրել է համացանցի օգտատերերին, որոնց կարծիքով՝ երեխան այսքան փոքր տարիքում պարզապես չի կարող հովերբորդի պես բարդ սարքը նման պրոֆեսիոնալիզմով վարել:

Մոր պատմելով՝ երեխան հովերբորդին ընտելացել է մեկ ամիս առաջ: Կնոջ խոսքով՝... Читать дальше...

Իլոն Մասկը հրապարակել է դեպի Մարս թռչելիք տիեզերանավի լուսանկարները (ֆոտոշարք)

Tert.am (hy) 

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում ներկայացված է մարդկանց դեպի Մարս տեղափոխելու համար նախատեսված և ներկայում կառուցման փուլում գտնվող BFR ( Big Falcon Rocket) տիեզերանավը:

Ինչպես նշում է  Daily Mail-ը, սա դեռևս տիեզերանավի փորձնական տարբերական է: 

Հայտնի է, որ տիեզերանավի ստեղծմամբ զբաղվում է Մասկին պատկանող SpaceX ընկերությունը:

Ըստ նախնական տվյալների՝ ընտրված մարդիկ տիեզերանավով Մարս թռչելու համար պետք է 200.000 դոլար վճարեն:

Ենթադրվում է... Читать дальше...



Բեյոնսեն ցույց է տվել՝ ինչ զգեստով է 2-րդ անգամ ամուսնացել Ջեյ Զիի հետ

Tert.am (hy) 

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին, վերջերս հայտնել էին, որ 2-րդ անգամ են ամուսնացել: Այժմ երգչուհին իր իստագրամյան էջում հրապարակել է այդ միջոցառման ժամանակ արված առաջին լուսանկարը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դրանում երևում է Բեյոնսեի կրած հարսանեկան զգեստը, երկար քողը, ինչպես նաև կերպարին հետաքրքրություն հաղորդող ակնոցը:

Լուսանկարում պատկերված է նաև փեսան, որը, ինչպես և կինը, ոտքից գլուխ ճերմակ է հագել:

Հիշեցնենք, որ Բեյոնսեն և Ջեյ Զին ամուսնացել են 2008թ. Читать дальше...

Թրամփի օրոք ԱՄՆ պետպարտքն ավելացել է 2 տրլն դոլարով

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների պետական պարտքն ավելի քան 2 տրլն դոլարով ավելացել է Դոնալդ Թրամփի՝ նախագահ դառնալուց ի վեր, հայտնում է CNN-ը:

Երկրի ֆիննախի տվյալներով՝ 2017թ. հունվարի 20-ից ի վեր պետպարտքն ավելացել է 10%-ով՝ հասնելով 21.974 տրլն դոլար ցուցանիշի:

Այս առումով հատկանշական է Թրամփի՝ նախկինում հայտնած վստահությունն առ այն, որ  երկու անգամ նախագահ ընտրվելու ու երկիրն ութ տարի կառավարելու դեպքում իրեն կհաջողվի ամբողջությամբ մարել արտաքին պարտքը:

Եգոր Կրիդից բազմամիլիոնանոց փոխհատուցում են պահանջել Աբու Դաբիում ելույթները չեղարկելու համար

Tert.am (hy) 

Աբու Դաբիում ամանորյա երաժշտական փառատոնի կազմակերպիչները ռուս հայտնի երգիչ Եգոր Կրիդից բազմամիլիոնանոց փոխհատուցում են պահանջել նախատեսված ելույթները չեղարկելու համար:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, իր ելույթից առաջ երգիչը նստած է եղել բեմից ոչ հեռու, սուրճ է ըմպել՝ հայտարարելով, որ «չի ենթարկվում խիստ գրաֆիկին ու ելույթի համար համապատասխան տրամադրություն չունի»: Այս ամենի հետևանքով նա ելույթ չի ունեցել:

Ներկայում փառատոնի կազմակերպիչները հաշվում են Կրիդի պատճառած վնասի ստույգ չափը... Читать дальше...

Երևանի Գայի պողոտայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. Shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ հունվարի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Խաչատուր Սահրադյանն իր վարած Opel մակնիշի 35 VՍ 291 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ժամը 14:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է:

Աղբյուրի... Читать дальше...

2019-ին ՀՀ-ն պետք է ունենա այցեր դեպի տարբեր բևեռներ, այդ թվում՝ Իրան և ԱՄՆ. Ռուբեն Շուգարյան

Tert.am (hy) 

1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի խոսքով՝ ինքը կցանկանար 2019-ը թվականին տեսնել, որ հետհեղափոխական գործընթացները վերածվում են պետականաշինության, երկրի ներսում նոր քաղաքական համակարգի ստեղծման: Նա Tert.am-ի հետ հետ զրույցում նման դիտարկում արեց՝ վերլուծելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածը և ներկայացնելով իր սպասելիքները... Читать дальше...



Իրանը ռազմանավերը 5 ամսով Ատլանտյան օվկիանոս կուղարկի

Tert.am (hy) 

Իրանի ռազմածովային ուժերը պատրաստվում են հնգամսյա առաքելությամբ Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափ ուղարկել որոշ ռազմանավեր, այդ թվում՝ երկրի ամենահզոր ավիակիր կործանիչը:

Նշվում է, որ կործանիչը համալրված է «ցամաք-ցամաք», «ցամաք-օդ» դասի հրթիռային համակարգերով:

Ինչպես նշում է Press TV-ին, ծովակալ Թուրջ Հասանի Մոքադամին հղումով, իրանական նավերն իրենց առաքելությունը կսկսեն մարտին վերջին:

Դրանք Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափ կհասնեն, որպեսզի ռազմական հերթապահություն անցկացնեն:

Անգլիայի Գավաթ․ Սուլշերի գլխավորությամբ ՄՅՈւ-ն տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունեց «Ռեդինգին» և հաղթեց 2։0 հաշվով։ 

«Կարմիր սատանաների» կազմում գոլ խփեցին Խուան Մատան և Ռոմելու Լուկակուն։ 

Հավելենք, որ ՄՅՈւ-ն Օլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ տանում է 5-րդ անընդմեջ հաղթանակը:

Disney-ը 90 մլն դոլար կտնտեսի նոր «Կարիբյան ծովի ծովահեններ»-ում Ջոնի Դեփին չնկարահանելու շնորհիվ

Tert.am (hy) 

Հոլիվուդյան Disney կինոստուդիան 90 մլն դոլար կտնտեսի կուլտային դարձած «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասում գերաստղ Ջոնի Դեփին չնկարահանելու արդյունքում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այն, որ Դեփը չի նկարահանվելու կինոպատումի 6-րդ մասում, հայտնի էր դարձել դեռևս դեկտեմբերին:

Ըստ Forbes-ի տվյալների՝ «Կարիբյան ծովի ծովահենների» վերջին մասում նկարահանվելու համար դերասանը ստացել էր 90 մլն դոլար,  քանի որ ներգրավված է եղել նաև սցենարի գրման աշխատանքներում:

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոնների» նկատմամբ

Tert.am (hy) 

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, հայտնում է  Russia Today-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:

Հայտնի է, որ ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ ու մտադիր են դեպի Ազգային ժողովի շենք գնալ:

Հունվարի 5-ին Ֆրանսիայում վերսկսել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի նոր ակցիաները. ցուցարարները կրկին փողոցներ են դուրս եկել՝ սկսելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի... Читать дальше...

Տոկիոյի աճուրդում թունա ձուկը վաճառվել է մոտ 3,1 մլն դոլարով (Լուսանկար)

Tert.am (hy) 

Ճապոնիայում 278 կգ կշռող թունա ձուկը մայրաքաղաք Տոկիոյում ձկան շուկայում կայացած՝ տարվա առաջին աճուրդում վաճառվել է ռեկորդային մոտ 3,1 մլն դոլարով, գրում է The Guardian-ը: Գնորդը ճապոնական հանրահայտ «Սուշի Զանմայ» ռեստորանային ցանցն է:

«Մենք ինքներս զարմացած ենք ձկան գնից և շատ ուրախ ենք, որ կարողացանք ձեռք բերել լավագույն թունա ձուկը: Յուրաքանչյուր հաճախորդի կհասնի ձկան ընդամենը մեկ բաժին, սակայն  հենց այսօրվանից այն հասանելի կլինի մեր ռեստորաններում՝ թունա ձկան սովորական գնով»,- ասվում... Читать дальше...

Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Դավիթ Աղաջանյանը և այլք՝ 25 մասանոց քրեական դրամայում

Tert.am (hy) 

 Հունվարի 7-ից Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Սև հանքեր» 25 մասանոց քրեական դրաման: Դրամայի հիմքում Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում հայտնաբերված հանքի ու դրա շահագործման շուրջ ծավալվող զարգացումներն են:

Читать дальше...

Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնները» 2019թ. առաջին բողոքի ակցիան են սկսել. իշխանությունները խոստացել են ջրցան մեքենաներ չկիրառել

Tert.am (hy) 

Հունվարի 5-ին Ֆրանսիայում վերսկսել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի նոր ակցիաները. ցուցարարները կրկին փողոցներ են դուրս եկել՝ սկսելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բողոքի «8-րդ ալիքը»:

Ինչպես հայտնում է france24.com-ը, ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում:

Շարժման ղեկավարները ցուցարարներին կոչ են արել փողոցներ դուրս գալ առանց արդեն խորհրդանշական դարձած դեղին անթև բաճկոնների... Читать дальше...

Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց Նիմին

Tert.am (hy) 

Մարսելում հավաք անցկացնող Արևմտյան Հայաստանի ընտրանին ուժերը չափեց «Նիմի» հետ և պարտվեց 1։4 հաշվով։

Արևմտյան Հայաստանի ընտրանու կազմում միակ գոլը խփեց «Արարատի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը։

Նշենք, որ հունվարի 9-ին Արևմտյան Հայաստանի ընտրանին ուժերը կչափի ֆրանսիական «Տուլոնի» հետ։

Մահվան ելքով ավտովթար Լոռու մարզում․ վարորդը հանկարծամահ է եղել մեքենան վարելիս․ կան վիրավորներ․ Shamshyam.com

Tert.am (hy) 

Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ 52-ամյա Արայիկ Մամյանը իր վարած Opel մակնիշի 35 ՍM 625 համարանիշի ավտոմեքենայով Լուսաղբյուր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել փոսում, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել գազատար խողովակի տակ:

Ինչպես հայտնում է Shamshyam.com-ը, վարորդը տեղում մահացել է, իսկ 4 ուղևորները բուժզննման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում... Читать дальше...

Ավստրալիայում ընտանիքն ահաբեկվել է՝ տոնածառի ճյուղերի մեջ պիթոն հայտնաբերելով (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Ավստրալական Քուինսլենդ նահանգում բնակվող մի ընտանիք տհաճ անակնկալի է եկել, երբ ամանորյա տոնածառի փշոտ ճյուղերի արանքից եկող տարօրինակ ֆշշոց լսելուց հետո, իսկական պիթոն է հայտնաբերել այնտեղ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընտանիքի վախեցած անդամներն անմիջապես համապատասխան մասնագետ են կանչել, որն էլ, դեպքի վայր ժամանելով, դուրս է հանել օձին ու նրան անվտանգ վայր տեղափոխել:

Ստորև հրապարակված տեսանյութում երևում է, որ սողունը բավական ագրեսիվ վարք է դրսևորում  ու չի ցանկանում «հանձնվել»:

«Հավանաբար... Читать дальше...

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է

Tert.am (hy) 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է:
Գավառի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


Музыкальные новости
Black Sabbath

Как бы это звучало, если бы Black Sabbath записали песню Долли Партон (Dolly Parton) "Jolene"?





Персональные новости
Google

Состоялся релиз стратегии Warbits+ в App Store и Google Play





Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վնասվածքներ ստացել 4 մարդ

Tert.am (hy) 

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թորենս քաղաքի բոուլինգ ակումբներից մեկում տեղի է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է nypost.com-ը՝ մանրամասնելով, որ կա նաև չորս վիրավոր:

Թորենսի ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Gable House Bowl ակումբում՝ տեղի ժամանակով կեսգիշերից առաջ:

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ որևէ մանրամաս չի ներկայացրել, սակայն ականատեսների պատմելով՝ ամեն ինչ տեղի է ունեցել մարդկանց երկու խմբի միջև վեճի հետևանքով:

Ականատեսներից մեկի խոսքով՝ կռիվն այնքան թեժ էր... Читать дальше...

Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ

Tert.am (hy) 

Այսօր արդեն առաքելական եկեղեցին սկսում է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը. տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:

Նշենք, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:

Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում... Читать дальше...

Խոշոր ավտովթար Երևանում. շտապօգնության ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կան վիրավորներ. Shamshyam.com

Tert.am (hy) 

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ Շամպայնի գործարանի խաչմերուկում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գազպրոմ Արմենիա ընկերության բաշխիչ գազախողովակին:

Ինչպես հայտնում է Shamshyam.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորը տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ականատեսների խոսքով՝... Читать дальше...

Պորոշենկոն և Էրդողանը ռազմավարական համագործակցության վերաբերյալ քննարկում են ունեցել

Tert.am (hy) 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Թորքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ռազմավարական համագործակցության և միջազգային ասպարեզում փոխգործակցության ամրապնդման հարցերը, գրում է РИА Новости-ն:

Читать дальше...

Մագնիտոգորսկում շենքի փլատակների տակից դուրս բերված երեխան սկսել է ինքնուրույն շնչել

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքում պայթյունի հետևանքով փլուզված բնակելի շենքի փլատակների տակից դուրս բերված 10 ամսական երեխայի վիճակը գնահատվում է կայուն, նա սկսել է ինքնուրույն շնչել, հաղորդում է РИА Новости-ն՝ ՌԴ առողջապահության նախարարությանը հղումով:

«10 ամսական Վանյա Ֆոկինը չորրորդ օրն անընդմեջ գտնվում է Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների հսկողության տակ: Բժիշկների գնահատմամբ՝ երեխայի վիճակը կայուն է: Վերջին... Читать дальше...

22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար. ՀՀ քննչական կոմիտե

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 22-ամյա բնակչի:

Իրականացված բազմակողմանի... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Жители и гости Москвы смогут посетить фестиваль «Московская весна»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина напугала болельщиков перед защитой титула


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Метеоролог Шувалов рассказал, когда в Москве закончится снег и отступят холода





Путин в России и мире
Москва

Путин встретился с Мирзиёевым в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко: тактическое ядерное оружие для Москвы и Минска — средство сдерживания




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

В Москве налоговая потребовала взыскать долг с Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Nirvana

Умер продюсер альбомов Nirvana, Pixies и PJ Harvey Стив Альбини



Москва

Жители Хамовников встретили День Победы в сквере Девичьего поля

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net