Իլոն Մասկը հրապարակել է դեպի Մարս թռչելիք տիեզերանավի լուսանկարները (ֆոտոշարք)
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում ներկայացված է մարդկանց դեպի Մարս տեղափոխելու համար նախատեսված և ներկայում կառուցման փուլում գտնվող BFR ( Big Falcon Rocket) տիեզերանավը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սա դեռևս տիեզերանավի փորձնական տարբերական է:
Հայտնի է, որ տիեզերանավի ստեղծմամբ զբաղվում է Մասկին պատկանող SpaceX ընկերությունը:
Ըստ նախնական տվյալների՝ ընտրված մարդիկ տիեզերանավով Մարս թռչելու համար պետք է 200.000 դոլար վճարեն:
Ենթադրվում է, որ տիեզերանավն առաջին թռիչքն առանց անձնակազմի կիրականացնի: Դա տեղի կունենա 2022թ.: Մինչդեռ մարդկանց հետ թռիչքը ծրագրված է 2024թ.: