Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2018

Новости за 11.09.2018

Ալեն Սիմոնյանը դեմ չէ Արմեն Աշոտյանի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին

Tert.am (hy) 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի մերժում ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը կուսումնասիր ԱԱԾ և ՀՔԾ պետերի  գաղտնալսված հեռախոսազրույցը։

«Կարծում եմ, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, որպեսզի մենք հասկանանք, թե ում քաղաքական մեջքը փրկելու համար է նման հակապետական քայլ արվել։ Փաստացի ահաբեկչություն է տեղի ունեցել, քանի որ ՀՀ ազգային անվտանգությունը  նաև մեր սահմաններն են, Ադրբեջանի հետ կապված բազմաթիվ հարցերն են... Читать дальше...

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն

Tert.am (hy) 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ հարուցվել է  քրեական գործ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես... Читать дальше...



Պաշտոնյաների հեռախոսազրույցի ձայնագրության դեպքի առնչությամբ պետք է ստեղծել ԱԺ Քննիչ հանձնաժողով. Արմեն Աշոտյան

Tert.am (hy) 

Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրության դեպքի առնչությամբ պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով։

Այս մասին Աշոտյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։  

«Ամբողջությամբ այլ թեմայի մասին էի ուզում խոսել: Խնդիրները շատ են, բարձրաձայնելու հնարավորությունը՝ քիչ: Բայց այսօրվա սկանդալային ձայնագրությունը փոխեց օրակարգը:

Փաստորեն... Читать дальше...

Նախարարություններն այժմ գործում են արտակարգ ռեժիմով. շարունակվում է «Շանթ-2018» զորավարժությունը

Tert.am (hy) 

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությոան շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, սահմանին դրությունը սրվել է, կան կորուստներ:

Նախարարություններն այժմ գործում են արտակարգ ռեժիմով, քանի որ պայմանականորեն համարվում է, որ կան նաև տեխնածին ու բնական աղետներ... Читать дальше...

Ի՞նչ կապ ունի վարչապետը, բա ասում էր՝ ես կապ չունեմ, ոչ մի զանգովի արդարադատության չկա. Շարմազանովը՝ պաշտոնյաների հեռախոսազրույցի մասին

Tert.am (hy) 

Ի՞նչ կապ ունի վարչապետը, բա ասում էր՝ ես կապ չունեմ, ոչ մի զանգովի արդարադատության չկա: Այս հարցն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին բարձրացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պատգամավորի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հարուստ էր իրադարձություններով: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ առիթներ եմ ունեցել ներկայացնելու իմ կարծիքը ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին... Читать дальше...

Քաղաքացին կամովին հանձնել է զենք-զինամթերքը

Tert.am (hy) 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ, սեպտեմբերի 10-ին քաղաքացի Գ.Գ.-ն զանգահարել է ՌՈ աշխատակցին և հայտնել, որ ցանկանում է կամովին հանձնել իր տանը ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Ռազմական ոստիկանության աշխատակիցներն  այցելել են Գ.Գ.-ի բնակարան, որտեղ քաղաքացին հանձնել է մեկ  AKC 74 տեսակի ինքնաձիգ, 5 հատ ինքնաձիգի պահեստատուփ, 270 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, 27 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, 2 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 12.7 մմ տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև յուղման և պիտույքների պահունակ։ Քաղաքացին ցանկանում է... Читать дальше...

Եթե ՀՔԾ պետն իր խոսքն այլ կերպ է ձևակերպել՝ ես դրա մեջ ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում. Վահե Գրիգորյանը` պաշտոնյաների հեռախոսազրույցում իր անվան շրջանառության մասին

Tert.am (hy) 

ՀՔԾ պետն ինձ հանձնարարություն չի տվել, այդպես չի կարող լինել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակմանը, որտեղ ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանը նշում է. «Հիմա Վահեն է գալու մոտս Գրիգորյան, Վահեն մի հատ լուրջ բան կգրի, ելույթ էլ կունենա, սաղ հարցերին կպատասխանի, իմ ելույթը ճիշտ չէ»:

Վահե Գրիգորյանը նշեց, որ իրեն հանձնարարություններ կարող են տալ բացառապես իր վստահորդները:

«ՀՔԾ պետի... Читать дальше...



Վրաստանի կառավարությունը մտադիր է մարիխուանա արտադրել արտահանման նպատակով

Tert.am (hy) 

Վրաստանի կառավարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որի համաձայն՝ երկրում կթույլատրվի մարիխուանա արտադրել՝ դեղագործական և կոսմետիկ միջոցների համար արտահանելու նպատակով:

apsny.ge-ի հաղորդմամբ՝ երեկ «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած նիստի ժամանակ ՆԳ նախարարության ներկայացուցիչները ծանոթացրել են պատգամավորներին օրենսդրական նախաձեռնության աշխատանքային տարբերակին, որը և նախատեսում է Վրաստանում մարիխուանա արտադրել արտահանելու նպատակով:

Նախագծի աշխատանքային... Читать дальше...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Գևորգյան ճեմարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությանը

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ճեմարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմմիածնի  տեղեկատվական համակարգից: Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո կատարվել է ուսանողների օրհնության կարգ: Հնչել են նաև Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերը:

Այնուհետև... Читать дальше...

Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցում․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Tert.am (hy) 

Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «РИА Новости» գործակալությունը։

«Ամեն ինչ չէ, որ մեր դիրքորոշումներում կարող է համընկնել 100 տոկոսով, բայց դա նորմալ է», - ասել է Ռյաբկովը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհը՝ ընդհանուր հայտարարի գալու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Իդլիբում զինադադարի... Читать дальше...

Սեպտեմբերի 12-ից միջազգային չվերթների ավիատոմսերը կթանկանան. atorus.ru

Tert.am (hy) 

Չորեքշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 12-ից ի վեր Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայում (IATA) եվրոյի փոխարժեքը կաճի մինչև 81 ռուբլի, իսկ դոլարի փոխարժեքը՝ մինչև 70 ռուբլի: Նման փոխարժեքը կպահպանվի մինչև սեպտեմբերի 18-ի կեսգիշեր, հայտնում է atorus.ru-ն:

Ռուսաստանի կենտրոնական բանկի սեպտեմբերի 10-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում է 69,03 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝ 80,4 ռուբլի: Այդ տվյալների հիման վրա չորեքշաբթի օրվանից տեղի կունենա միջազգային չվերթների ավիատոմսերի թանկացում:

Այժմ... Читать дальше...

Ձայնագրությունը հաստատեց օդում կախված լուրերը, որ դատական համակարգը կատարում է քաղաքական պատվեր, որն ուղղորդում է վարչապետն անձամբ. Ա. Աշոտյան

Tert.am (hy) 

Փաստորեն ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է ու կատարում է քաղաքական պատվեր, ու այն ուղղորդում է վարչապետն անձամբ:

ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսմանը: Աշոտյանը նշեց, որ իր համար զարմանալի է ՀՔԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համատեղ ասուլիսում հայտարարված այն հայտարարությանը, որ իրենց խոսակցությունը մասնավոր զրույց է եղել... Читать дальше...

Մեծ խնդիր է, որ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված թանկ սարքեր և գաղտնալսում են պետական պաշտոնյաներին. Ա. Սիմոնյան

Tert.am (hy) 

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ԱԺ դահլիճում հնչեցված այն տեսակետին, թե ինչպես է ստացվել, որ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի գաղտնալսումը չեն կարողացել կասեցնել:

«Ինպե՞ս է ստացվել, որ իրավապահները չեն կարողացել դա կասեցնել. այո, սա մեծ խնդիր է, խոսքը նրա մասին է, որ այդ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված բավական թանկ սարքեր և գաղտնալսում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին», -ասաց նա:

Սիմոնյանը շարունակեց... Читать дальше...

Թուրքիան կարող է ներքին համաձայնության գալ Սիրիայի իշխանությունների հետ. թուրք լրագրող

Tert.am (hy) 

Թուրքիան կարող է ներքին համաձայնության գալ Սիրիայի իշխանությունների հետ ու մասնակցել Իդլիբում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը՝ փոխարենը թույլտվություն ստանալով ավելի վաղ թուրքական ԶՈւ-ի կողմից օկուպացված Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում ներկայությունը պահպանելու համար։ Այդ մասին գրել է artigercek.com կայքի՝ Սիրիայում աշխատող թղթակից Մուսա Օզուղուրլուն։

Լրագրողի պնդմամբ՝ նման տեղեկություններ են հրապարակվել որոշ արաբական պարբերականներում։

Օզուղուրլուն... Читать дальше...

«Մարտի 1-ի» գործով Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՔԾ կհրավիրվի այն ժամանակ ու այն կարգավիճակով, որը կորոշի քննիչը. Ս. Խաչատրյան

Tert.am (hy) 

«Մարտի 1-ի» գործով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, ինչպես կորոշի քննիչը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը`պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ կարգավիճակ ունի առաջին նախագահը կամ ունի որևէ դատավարական կարգավիճակ, թե ոչ։

«Ինչպես երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ՀՀ առաջին նախագահը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, երբ կորոշի քննիչը»,-ասաց նա։

Հարցին... Читать дальше...

Ռուսաստանում «Տարվա երաժիշտ» է ճանաչվել ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ռուսաստանում GQ Russia ամսագրի վարկածով «Տարվա երաժիշտ» է ճանաչվել ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը, այս մասին 28-ամյա երաժիշտը հայտնել է Instagram-ի իր պաշտոնական էջում։

Երգիչը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ իրեն աջակցելու համար։ Հրապարակմանը կից Բարսկիխը ներկայացրել է տեսանյութ մրցանակաբաշխությունից։

Մաքս Բարսկիխը միակ ուկրաինացի արտիստը չէ, որ ներկա է գտնվել ռուսական մրցանակաբաշխությանը։ Դրան մասնակցել են նաև Անի Լորակը, Ալինա Աստրովսկայան և Ռեգինա Տոդորենկոն։

Читать дальше...

Ի՞նչ կարծիք ունեն ԱԺ պատգամավորները ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի մասին

Tert.am (hy) 

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համակարծիք է այն տեսակետի հետ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը ապօրինի գործընթացի արդյունքում է ձեռք բերվել։

Միևնույն ժամանակ, նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այլ բանի վրա ուշադրություն դարձրեց։

«Նախ և առաջ, եթե բովանդակությունն իրականություն է՝ դա կրկնակի խայտառակություն է»,- ասաց Շարմազանովը։

Читать дальше...

«Ֆլորենս»-ը մոտենում է. ԱՄՆ-ում հզոր փոթորկի պատճառով կարգադրվել է ավելի քան 1 մլն մարդու տարհանում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա և Վիրջինիա նահանգների իշխանությունները «Ֆլորենս» ուժգին փոթորկի մոտենալու հետ կապված տարհանման կարգադրություն են տվել ավելի քան 1 մլն բնակչի համար, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ «Ֆլորենս»-ը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենահզոր փոթորիկներից մեկը:

Հայտնի է, որ տարհանման կարգադրությունը վերաբերում է ափամերձ տարածքներում բնակվողներին։

Ամերիկացի մասնագետների համաձայն՝ ներկայում փոթորիկն ունի 4-րդ մակարդակի ուժգնություն, սակայն այն շուտով կարող է հասնել 5-րդ մակարդակի... Читать дальше...


Музыкальные новости
Шапка

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)





Персональные новости
Арцах

Лидер движения и партии «Всеармянский фронт» Аршак Карапетян 20 мая 2024 года посетил посольство Исламской Республики Иран в Москве





Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանք այս պահին չկա․ ՀՔԾ պետ

Tert.am (hy) 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանք այս պահին չկա: Այս հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը իր և ԱԱԾ պետի հետ հեռախոսազրույցի հրապարակման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տակտիկապես քննիչն է որոշում երբ առաջադրել մեղադրանքը,  ինչ խափանման միջոց ընտրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցում խոսք է գնում նաև նախկին պաշտպանության նախկին նախարար, 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի մասին... Читать дальше...

Լա Լիգան «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումը Մայամիում անցկացնելու դիմում է ներկայացրել RFEF

Tert.am (hy) 

Լա Լիգայի ղեկավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիա (RFEF), որպեսզի վերջինս թույլ տա Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում:

Читать дальше...

Վրաստանի նախկին նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին երկրի տարածքում մարդկանց նկատմամբ գաղտնի փորձեր անելու համար

Tert.am (hy) 

ԱՄՆ զինվորականները և պայմանագրային աշխատակիցները կարող էին Վրաստանի տարածքում գործող լաբորատորիայում գաղտնի փորձեր անցկացնել մարդկանց նկատմամբ: Այդ մասին երեքշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն, հայտնում է ТАСС-ը:

«Փաստաթղթերի միայն մի մասի նախնական ուսումնասիրությունը, իսկ դրանք հարյուրավոր, հազարավոր էջեր են, որոնք ինձ փոխանցվել են Վրաստանից՝ իմ ընկերների կողմից, ցույց է տալիս, որ Լուգարի լաբորատորիայում... Читать дальше...

Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը Մարտի 1–ին սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. Ս. Խաչատրյան

Tert.am (hy) 

Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը Մարտի 1–ին սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այս մասին այսօր համացանցում հայտնված ձայնագրության վերաբերյալ հրավիրված ասուլիսին հայտարարեց հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները առավել քան մշուշոտ են և այս ուղղությամբ ՀՔԾ–ն բավականին աշխատանքներ է տարել։

«Այդ մասին ունենք հստակ ապացույցներ։ Այսինքն՝ սա խոսում է նրա մասին, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ... Читать дальше...

Հանրությանը պետք է ներկայացվի, թե ովքեր են որոշել պետության մեջ պետություն լինել. Լ. Նազարյանը՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի խոսակցության գաղտնալսման մասին

Tert.am (hy) 

Գաղտնալսումից պարզ է մի բան, որ դատավորներին ոչ մի հրահանգ չի տրվել և չի տրվելու, եղել է ընդամենը մեկ ուղերձ՝ չվախենալ, չկասկածել, չենթարկվել հրահանգների, եթե պետք է կալանավորել, եթե կան օրինական հիմքեր, ապա կալանավորեք. ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի գաղտնալսման ձայնագրությանը:

Ըստ նրա՝ դատավորները, մինչև հիմա սովոր լինելով, որ իրենց հրահանգեն, զանգում են, թե ինչ պետք է անել: «Պատասխանը մենք ստացանք... Читать дальше...

Ղազախստանում անցկացվում են փրկարարական կարողությունների ուսումնավարժություններ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 8-ից 11-ը Ղազախստանի Հանրապետությունում Ղազախստանի ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՀՆՈՒԿ) կազմում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների «Սկալա-2018» հատուկ-տակտիկական ուսումնավարժությունը, որին մասնակցում է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Ուսումնավարժության հիմնական ուժերը ներկայացված... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

«Молитесь, друзья»: сын олимпийского чемпиона Ивана Стретовича погиб во время родов в Новосибирске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Рахимова прошла во второй круг турнира WTA в Рабате на отказе Таунсенд


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день





Путин в России и мире
Москва

В Москве стартовал Национальный конгресс эндокринологов


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Мама Тимати рассказала, как относится к нынешней девушке рэпера



Москва

Путин наградил председателя Общественной палаты Ставрополья Орденом дружбы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net