ՀՀ հավաքականն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց
Հայաստանի ազգային հավաքականը Լոս Անջելոսում կայացած ընկերական մրցախաղում 7:1 հաշվով ջախջախելով Գվատեմալայի ընտրանուն, իր պատմության մեջ արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: Մինչ այդ մեր հավաքականը մեկ խաղում առավելագույնը 4 գոլ էր խփել, իսկ ամենախոշոր՝ 4:0 հաշվով 3 հաղթանակ էր տոնել Անդորրայի, Սլովակիայի և Դանիայի ընտրանիների նկատմամբ: