ԵԱՏՄ բիզնեսին հարկավոր է կայացնել կոնսոլիդացված որոշումներ. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնես շրջանները կկարողանան արդյունավետ պաշտպանել իրենց շահերը՝ միայն սկսելով կոնսոլիդացված որոշումներ մշակել, և ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահի պաշտոնում Վիկտոր Խրիստենկոյի նշանակումը կնպաստի այդ գործընթացին: Այդ կարծիքն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, գրում է РИА Новости-ն: