Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը տեղեկատվություն է հայցել Բաքվից
Այս մասին հաղորդել են Եվրոպայի խորհրդում (ԵԽ) Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
«Նամակով գլխավոր քարտուղարը հստակ եւ մանրամասն տեղեկատվություն է հայցել Ադրբեջանի ԱԳՆ-ից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա»,- ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակում Եվրոպայի խորհուրդը հետեւողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով: