Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2024
1 2 3 4
5
6 7 8
9
10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25
26
27 28 29 30 31

«Զրույցներ եղեգի հետ»՝ ձայնոց պատրաստելու եւ Արցախում մնացած եղեգնուտների մասին

0

Հովհաննես Խուդավերդյանը ձայնոցագործ է։ Մասնագիտություն, որով զբաղվում է 15 տարի, բայց որի հայկական անվանումը վերջերս է իմացել։ Փողային նվագարանների ծայրին՝ շրթունքին հպվող հատվածում տեղադրված բարակ եղեգնյա լեզվակները, որ տատանվելով ձայն են արձակում, թուրքերեն «ղամիշ» կամ գերմաներենից եկած «մուշտուկ» անունով են հայտնի, իսկ դրանք պատրաստող վարպետները՝ «ղամիշ սարքող»։

Պարզվում է՝ առնվազն 90 տարի առաջ Կոմիտասն այս լեզվակի համար հայերեն եզրույթ է օգտագործել՝ «ձայնոց»։

«Երբ սկսեցի հետազոտել, գտա Կոմիտասի «Նվագական երաժշտություն» հոդվածը՝ հրատարակված 1938 թվականին Փարիզում։ Սա առաջին հայերեն գործիքագիտական հոդվածն է։ Այստեղ Կոմիտասը դասակարգում է գործիքներն ու փողայինին անդրադառնալով՝ գրում է՝ այն գործիքները, որոնք պիպիչով են՝ ձայնոցով»,-ասում է արվեստաբան Նայիրի Խաչատուրեանը։

Մոռացված ձայնոցի մասին խոսակցություններն ակտիվացան, երբ ֆրանսիացի հոբոյահար Լոլա Սուլիեն մի քանի տարի առաջ սկսեց ուսումնասիրել հոբոյի «տատիկ-պապիկի»՝ դուդուկի ու զուռնայի եւ, մասնավորապես, դրանց ձայնոցների պատրաստման եղանակը։

Իր ուսումնասիրությունների ընթացքում Լոլան պարզել էր, որ նախկինում հոբոյի համար ձայնոց պատրաստելիս՝ վարպետները եղեգը քաղում էին աշնանը։ Իսկ հիմա եղեգնուտներով հարուստ Ֆրանսիայի հարավում, որտեղ ձայնոցներ պատրաստող ամենամեծ ընկերություններն են, եղեգը քաղում են փետրվարին, երբ բուսահյութի քանակությունը քիչ է։ Իսկ սա անդրադառնում է գործիքի հնչողության վրա։ Լոլայի ուսումնասիրությունները նրան բերեցին Հայաստան։

«Լոլան ուզում էր այս թեմայի շուրջ համեմատական ուսումնասիրություն անել։ Երկու տարի դաշտային հետազոտություն արեցինք Ֆրանսիայում եւ Հայաստանում։ Ֆրանսիայի հարավում ինչքան ուզեք, կարող եք գտնել արունդո դոնաքսը՝ եղեգի այն տեսակը, որից պատրաստում են ձայնոցներ։ Բայց այնտեղ կորել է ձայնոց պատրաստելու ավանդական գիտելիքը։ Հայաստանում խնդիրն այլ է։ Այդ տեսակի եղեգը մեզ մոտ աճում էր Արցախում։ Մենք, փաստորեն, տարածքների կորուստ ենք ունեցել, բայց գիտելիքը վարպետները պահպանել եւ փոխանցում են»,- ասում է Նայիրի Խաչատուրեանը։

Մասնագիտական նեղ թեման լայն հանրությանը ներկայացնելու համար որոշեցին ճկվող, բայց չկոտրվող բույսի շուրջ ցուցահանդես կազմակերպել՝ «Զրույցներ եղեգի հետ», որի համադրողը Նայիրի Խաչատուրեանն է։

Ցուցադրությանը նախորդել է հետազոտական երկարատեւ աշխատանք Հայաստանում ու Ֆրանսիայի՝ եղեգնուտներով հարուստ տեղանքներում։ Դրանց մասնակցել է նաեւ Հովհաննես Խուդավերդյանը՝ ինքնուս դուդուկահարն ու ձայնոցագործը։

«Սկզբում դուդուկ էի նվագում. ձայնոց պատրաստելու համար պետք է ճանաչես գործիքը։ Հետո սկսեցի տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել։ Գնում էի եղեգ գնելու, լավ բան չէր հանդիպում. ձայնը դուրս չէր գալիս, ձիգ կամ թույլ էր լինում։ Հետաքրքրությունը մեծացավ՝ ո՞նց անեմ, որ ձայնը լավ հնչի։ Էդպես կամաց-կամաց, փորփրելով հմտացա ու արդեն 15 տարի զբաղվում եմ այս գործով»։

Հովհաննեսն ասում է, որ Հայաստանում լավ ձայնոցագործ վարպետներին մատերի վրա կարելի է հաշվել։ Ձայնոց պատրաստելը շատ ժամանակատար է, ամբողջը՝ ձեռքի աշխատանք։ Ու դա է պատճառը, որ պահանջարկը միշտ արտադրանքից շատ է։

«Կլառնետի, սաքսոֆոնի ձայնոցի կառուցվածքն էնպիսին է, որ գործարանում՝ հաստոցներով, կարելի է պատրաստել։ Բայց դուդուկի դեպքում դա հնարավոր չէ, պրոցեսները շատ են։ Ձայնոցները մեկը մյուսին նման չեն, նույնից երկրորդը չկա, չես կարող հաստոցին հրահանգել, որ արտադրի»։

Խորհրդային տարիներին հայ ձայնոցագործները Գանձակն անվանում էին արունդո դոնաքս եղեգի մայրաքաղաք։ 1990-ականներից հետո այս տեսակի եղեգը սկսեցին հավաքել Ջրականի մոտակայքում՝ Արաքսի ափերից։

«Արցախում կլիման հարմար էր, ձմռանը ցուրտ չէր լինում, բույսն այդ պայմանում լավ էր զգում։ Մարդիկ հավաքում, վաճառում էին, բայց տեղը չէին ասում։ Հետաքրքրվեցի, փնտրեցի, մինչեւ գտա։ Այդ ժամանակ շատ տեղեկություն չունեի՝ ե՞րբ է պետք հավաքել, եղեգի ո՞ր հատվածը կտրել։ Այնքան գնացի-եկա, մինչեւ սկսեցի բույսը ճանաչել»։

Վերջին անգամ Հովհաննեսն Արցախում 2020-ի սեպտեմբերի 20-ին է եղել։ Պատերազմից հետո, այլ ձայնոցագործների նման, Հովհաննեսը ստիպված է այլընտրանք փնտրել․ ներկրում է Իրանից եւ Ֆրանսիայից։ Արունդո դոնաքս տեսակի եղեգ գտել էր նաեւ Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածում, որն այսօր, ցավոք, հայերի համար անհասանելի է։ Բայց Հովհաննեսը հասցրել էր արմատներ բերել, ու հիմա փորձում է Արարատի մարզում եղեգնուտ ստեղծել։

Սյունիքից բերված արմատներից մեկն ու առաջին բերքից պատրաստված եղեգնյա նստարանը, որը հեղինակել է երիտասարդ ճարտարապետ Շանթ Շարոյանը, ներկայացված է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացված «Զրույցներ եղեգի հետ» ցուցահանդեսին։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացված ցուցադրության առաջին հատվածը նվիրված է եղեգ բույսին, տեղանքին, որտեղ այն աճում է, երկրորդը՝ եղեգից ծնված արվեստին։

Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են ֆրանսիացի դիզայներ Անտուան Բուդենի՝ ձայնոցի արտադրական թափոնի վերամշակումից ստացված իրերը՝ եղեգից սպասքը, սալիկները՝ որպես այլընտրանք փայտին, լապտերը եւ կիրառական այլ ստեղծագործությունների լուսանկարներ։

Ցուցադրությունը ներառում է նաեւ եղեգի 50 մանրադիտակային պատկեր։ 82-ամյա ֆագոտահար Ժան-Մարի Հենրիխը, որը մոտ կես դար զբաղվում է գործիքագիտությամբ եւ բուսաբանությամբ, եղեգը զննում է մանրադիտակով։ Նշտարով կտրում է բույսն ու թրջում հատուկ ներկանյութով, որի ազդեցությամբ հյուսվածքներն ավելի հստակ են երեւում։

Այցելուները կարող են տեսնել տարբեր մշակույթների ու ժամանակաշրջանների նվագարաններ, փողային գործիքների՝ հոբոյի, պկույի, ֆագոտի եւ դուդուկի ժամանակակից ու պատմական ձայնոցներ։ Ներկայացված են էթնոերաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանի 3 անտիպ հետազոտական տետրերը․1980-ականներին նա շրջել է Հայաստանով, Ջավախքով, Արցախով, տեղեկություններ հավաքել երաժիշտների, նվագարաններ պատրաստող վարպետների, պատրաստման նյութի, եղանակի մասին։

Ցուցադրության հեղինակները նաեւ ունկնդրման տարածք են ստեղծել․փոքրիկ եղեգնուտ, որտեղ այցելուները կարող են դիտել տարբեր ֆիլմերից՝ նվագարաններին առնչվող հատվածներ ու լսել տարբեր երկրների փողային գործիքներ։

«Սկզբում մտածում էի՝ ի՞նչ ենք անելու այդ ձայնոցների հետ․ այնքան փոքրիկ են, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ են դրանք։ Անհրաժեշտ էր այցելուներին տալ տարբեր բանալիներ։ Կան մարդիկ, որ սիրում են բնական նյութեր, կան մարդիկ, որ գույներով են հետաքրքրված, ոմանք քարտեզ են սիրում, մյուսները սիրում են լսել, դիտել։ Ամեն մեկն իր մոտեցնումն ունի։ Դրա համար պետք էր տարբեր բանալիներ դնել սեղանին, որ ամեն մեկը վերցներ իր ուզածը․ բանալիներ, որոնք կօգնեին այցելուին հասնել բուն թեմային»,- պատմում է ցուցադրության ձեւավորող, ֆրանսահայ բեմանկարիչ Մայդա Շավակը։

Մայդան ասում է, որ ցուցադրությունը կազմակերպելիս, սովորաբար, իր աշխատանքը սկսվում է, երբ բոլոր նմուշներն արդեն պատրաստ են, պետք է մտածել դիզայնի մասին։ Այս անգամ, սակայն, Մայդան մասնակցել է նաեւ հետազոտական աշխատանքին։ Նա վավերագրել է Հովհաննեսի այցը Ֆրանսիա՝ տեղի վարպետների հետ գիտելիքները կիսելու ծրագրի շրջանակում, լուսանկարել եղեգներ հավաքելու, մշակելու ընթացքը։

Ցուցադրության համար Մայդան նաեւ նկարել է փողային գործիքներ նվագող երաժիշտների դիմանկարներ։ Ասում է՝ պետք է հումորով մոտենալ մի քիչ լարված, կարմրած հոբոյահարների ու խաղաղ, հանգիստ դեմքով դուդուկահարների պատկերներին։

«Զրույցներ եղեգի հետ» ցուցադրությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բաց կլինի մինչեւ հուլիսի սկիզբ։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов

Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 Москвичей и гостей столицы

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
ATP

Лучший теннисист Казахстана узнал позицию в обновленном рейтинге ATP

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Более 1 700 электробусов курсируют по автобусным маршрутам столицы

Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.

Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Концерт

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: В театре кукол «Ульгэр» с 14 по 16 июня пройдут «Волшебные выходные»!

Москва

18 передвижных камер переехали на новые места во Владимирской области

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net