Զելենսկին գնահատում է Ադրբեջանի օգնությունը Ռուսաստանի հետ պատերազմում
«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը, ամրապնդելով իր դիրքերը, կարևոր հաջողությունների է հասել ինչպես հարավկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Համոզված եմ, որ դա կշարունակվի ապագայում։
Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի մշտական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ձեր օգնությունը Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։ Հուսով ենք, որ այդ աջակցությունը կավելանա»,- ասված է Զելենսկիի ուղերձում՝ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։