Ըստ Լավրովի, ՌԴ-ում մամուլից են տեղեկացել, որ Միրզոյանը Մոսկվա չի ժամանի
Ելույթ ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ Լավրովն ասել է.
«Մենք, ինչպես եւ դուք, այդ մասին տեղեկացանք մամուլի հաղորդագրությունից։ Դիվանագիտական խողովակները, որոնք սովորաբար օգտագործվում են նման դեպքերում, չեն օգտագործվել։ Այն մեթոդը, որի միջոցով բոլորս տեղեկացվել ենք այս միջոցառմանը հայկական կողմի չմասնակցելու մասին, իհարկե, հարցեր է առաջացնում»։
Մեդիամաքսը նշում է, որ դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությունը՝ մոսկովյան հանդիպմանը հայկական կողմի չմասնակցելու մասին, տարածվել էր նրանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանը հանդիպմանը չի մասնակցի: Սրանից կարելի է եզրակացնել, որ ռուսական կողմը նախապես տեղեկացվել է Երեւանի որոշման մասին: