Հայաստանում է բրիտանական MI6-ի ղեկավարը
«Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մեդիամաքսը նշում է, որ առնվազն վերջին 24 տարիների ընթացքում MI6-ի որեւէ ղեկավար Հայաստան չի այցելել։