Երեւանում տոնել են «մեծ երեխա», «մարդ-հրավառություն» Սարոյանի ծնունդը
Երբ «Անտարես»-ն առանձին գրքերով հրատարակեց Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» եւ «Հայրիկ, դու խենթ ես» գործերը, դրանց աննախադեպ հաջողությունը զարմացրեց անգամ հրատարակիչներն։ Խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հիշում է, որ շատ ընթերցողներ այս գործերն ընկալում էին որպես նորություն։ Մինչդեռ դրանք Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ հրատարակվել էին դեռ 1991-ին՝ Ուիլյամ Սարոյանի երկերի քառահատորյակում։
«Այնուամենայնիվ այդ «ընտիր երկեր» կոչվածներն իրենց վտանգներն ունեն։ Քանի որ գործերն առանձին գրքերով լույս չեն տեսնում... Читать дальше...