Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Сентябрь
2020

Երեւանում տոնել են «մեծ երեխա», «մարդ-հրավառություն» Սարոյանի ծնունդը

0

Երբ «Անտարես»-ն առանձին գրքերով հրատարակեց Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» եւ «Հայրիկ, դու խենթ ես» գործերը, դրանց աննախադեպ  հաջողությունը զարմացրեց անգամ հրատարակիչներն։ Խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը հիշում է, որ շատ ընթերցողներ այս գործերն ընկալում էին որպես նորություն։ Մինչդեռ դրանք Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ հրատարակվել էին  դեռ 1991-ին՝ Ուիլյամ Սարոյանի երկերի քառահատորյակում։  

«Այնուամենայնիվ այդ «ընտիր երկեր» կոչվածներն իրենց վտանգներն ունեն։ Քանի որ գործերն առանձին գրքերով լույս չեն տեսնում, հատորյակներում վերնագրերը չեն ֆիքսվում, չեն երեւում, մոռացվում են»,- նշում է Արքմենիկը։

Այդ պատճառով «Անտարես»-ը նախաձեռնեց «Սարոյան» մատենաշարը՝ նոր ու խմբագրված թարգմանություններով, առանձին գրքերով վերահրատարակելով ու ընթերցողին նվիրելով Սարոյանի գործերը։

Թարգմանությունների, Սարոյանի մասին հուշերով ու պատմություններով օգոստոսի 31-ին «Դարան» գրախանութում նշել են գրողի ծննդյան օրը։

Մագնիսական հմայքի տեր ու արտակարգ գեղեցիկ Սարոյանը

Զավեն Բոյաջյանը Էդուարդ Օլբիի եւ Ջոն Օսբորնի մեկական գործ էր թարգմանել, երբ նրան առաջարկեցին Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսի թարգմանությունը։ Հետո առաջարկեցին անգլերեն բնագրի հետ համեմատել ու խմբագրել «Ուեսլի Ջեքսոնի արկածները» վեպը, որը Խաչիկ Հրաչյանը ռուսերենից էր թարգմանել։

«Մի քանի էջ համեմատեցի, հասկացա, որ ամբողջ տեքստը վերափոխում եմ, Խաչիկ Հրաչյանի տեքստից բան չի մնում, իսկ ես նրա նկատմամբ մեծ հարգանք ունեի, որովհետեւ լավ գրող էր եւ կարգին մարդ, եւ չէի ուզենա նրա տեքստի հետ այդպես վարվել։ Հանդգնություն էր իմ կողմից, բայց առաջարկեցի, որ ինքս անգլերենից թարգմանեմ վեպը։

Շատ վախեցած էի, ու պատկերացրեք՝ ինչքան տքնաջան էի աշխատել, որ արդարացնեմ սպասումները, կարծես՝ իմ գլխից վեր էի թռել։ Երբ տարիներ անց այս գործին անդրադառնալու հնարավորություն եղավ, տեսա, որ զուտ լեզվական, թարգմանական առումով շատ քիչ բան ունեմ ուղղելու։ Նույնիսկ բաներ կային, որ եթե հիմա թարգմանեի, երեւի ավելի վատ կթարգմանեի։ Այդ վեպը թարգմանելուց հետո բոլոր դարպասները բացվեցին իմ առջեւ»,- ասում է Զավեն Բոյաջյանը։

1986-1991 թվականներին լույս տեսած քառահատորյակում նրա թարգմանությամբ մի քանի վեպ, վիպակ, պիեսներ, պատմվածքներ են ներառված։ Ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ էր աշխատել, բայց գրքերի հրատարակությունից հետո հիասթափությունը մեծ էր։ Տեխնիկական սխալներն ու վրիպակներն այնքան շատ էին, որ գրքերը բացել չէր կարողանում։ «Այդ թարգմանություններն ինձ համար կորան»,- ասում է Բոյաջյանը։

Բոլոր սխալները դուրս էր գրել՝ հույսով, որ մի օր այդ թարգմանություններին վերադառնալու առիթ կունենա։ Մոտ 30 տարի անց առիթն ընձեռվեց։

Նոր մատենաշարով արդեն լույս են տեսել նրա «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Հայրիկ, դու խենթ ես», «Ուեսլի Ջեքսոնի արկածները», «Իմ անուշ փոքրիկ» պատմվածքների ժողովածուն՝ վերանայված, անհրաժեշտ շտկումներով։

«Այդ թարգմանություններն արվել են այն շրջանում, երբ որպես թարգմանիչ՝ ինքնահաստատվելու կարիք ունեի, ուզում էի հասկանալ՝ ինչի եմ ընդունակ։ Հնարավորին չափ ուզում էի լավ արդյունք ստանալ, շատ ոգեւորված էի իմ աշխատանքով, սիրահարված էի Սարոյանին։ Շատ գործոններ կային, որոնք նպաստում էին, որ այդ թարգմանություններին այնպես վերաբերվեմ՝ կարծես դրանք իմ կյանքի վերջին տեքստերն են։ Այդ պատճառով շատ տքնաջան եմ աշխատել։

Տասնամյակներ անց, երբ անդրադարձա այդ տեքստերին, ինքս էլ զարմանքով հայտնաբերեցի, որ խմբագրելու, փոփոխությունների հետ կապված աշխատանք կա, որովհետեւ այս տարիների ընթացքում հայերենը զարգացել է, մեր պատկերացումները փոխվել են, ես, որպես թարգմանիչ, ավելի հմուտ եմ դարձել եւ այսօր ավելի լավ եմ Սարոյան հասկանում ու ընկալում։ Այդ ամենն ինձ օգնել է, որ այդ տեքստերը հնարավորինս համարժեք դարձնեմ բնագրին։ Իմաստային առումով շատ արմատական փոփոխությունների չեմ ենթարկել, բայց ոճական, խմբագրական առումով բավականին աշխատել եմ, տեքստերն ավելի կենսունակ եմ դարձրել, մոտեցրել եմ խոսակցական լեզվին»։

Զավեն Բոյաջյանը վստահ է՝ իր թարգմանություններն այլ կլինեին, եթե Սարոյանին հանդիպած չլիներ։ Գրողի հայաստանյան այցերի ժամանակ նրան տեսնելու մի քանի առիթ է ունեցել՝ «բախտի ընծա», ինչպես ինքն է բնորոշում։

«Մագնիսական հմայքի տեր էր, մի կիլոմետրից, որ տեսնեիք, արդեն հնարավոր չէր աչք կտրել։ Իր ներկայությունն այնքան զգալի ու նշանակալից էր, որ եթե նույնիսկ ոչինչ չէր անում, միայն իր նկարագիրը բավական էր, որ մարդ տրվեր այդ մագնիսական ձգողականությանը։ Երևի, մի 4-5 հարյուր բառ գիտեր Բիթլիսի բարբառով, բայց ամենաբարդ մտքերը կարողանում էր արտահայտել։

Արտակարգ գեղեցիկ մարդ էր՝ բարձրահասակ, հաղթանդամ, հաճելի դիմագծերով։ Աստված, իսկապես, էդ մարդուն համբուրել էր. ե՛ւ ֆիզիկական գրավչություն, ե՛ւ խելք, ե՛ւ գրողի տաղանդ, հմայք, բոլոր շնորհներով օժտված էր, ուներ հումորի ահռելի զգացում, ամեն ինչ յուրովի ներկայացնելու մեծ տաղանդ։

Միշտ շատ բարձր էր խոսում, որովհետեւ մի ականջը լավ չէր լսում, միշտ թեյ էր խմում ու անընդհատ պատմություններ էր պատմում, որոնք հետո հիշելիս՝ հասկանում էիր, որ առանձնահատուկ մի բան չէին, բայց իր պատմելով էնքան հետաքրքիր էին՝ հրավառության նման, որ ուղղակի անհնար էր էդ հմայքին չտրվել։ Հիշեցնում էր մեծ երեխայի, եւ ինքն աշխարհն էդպես էլ ընկալում էր. քարեր էր հավաքում, ինչ իրեն դուրս էր գալիս, ուզում էր ունենալ, ինչպես երեխաները։

Դրանք անմոռանալի հուշեր են, որոնք թարգմանելիս ինձ շատ օգնել են։ Իր էությունը, նկարագիրը, իր ներսից եկող ճառագայթները օգնում էին տեքստերը ներկայացնել այնպես, ինչպես ինքը կպատմեր»։

Շուտով Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ կվերահրատարակվի «Թրեյսիի վագրը» վիպակն ու մի քանի պիես։ Ասում է՝ տասնյակ արժեքավոր գրքեր կան, որ պետք է հայերեն թարգմանել, բայց Սարոյանի ոճն ու շունչը վերարտադրող թարգմանիչներ չեն գտնում։ Եթե ժամանակ ունենա, գուցե իրականացնի տարիների ցանկությունն ու  թարգմանի հոլիվուդյան հայ աստղի մասին «Ռոք Վահրամ» վեպն ու «Ծիծաղելի բան» վիպակը։

Սարոյանի՝ արցունքի պես զուլալ լեզուն

Երբ Նունե Թորոսյանը սկսեց թարգմանել «Իմ անունը Արամ է» պատմվածքների ժողովածուն, խմբագիր Զավեն Բոյաջյանը զարմացավ՝ ինչո՞ւ է բաց թողել որոշ հատվածներ։

«Ասում եմ՝ չի կարող պատահել, բայց ամեն դեպքում նորից ուշադիր նայում եմ։ Չէ, ոչինչ բաց չեմ թողել։ Պարզվեց, որ Սարոյանն ինքը տարիների անց մշակել է իր գրածները, կրճատումներ, բավականին փոփոխություններ է արել։ Մեր հայերեն քառահատորյակում հին տարբերակն էր։

Երբ սկսեցին հին տեքստը համեմատել նորի հետ, տեսա, որ նորը, իսկապես, շահում է՝ իր հակիրճությամբ, դիպուկ ու հատուկ է դառել, խտացվել է»,- պատմում է Նունե Թորոսյանը։

Սարոյան առաջին անգամ կարդացել է անգլերեն ու զարմացել, թե ինչպես կարելի է անգլերենով այսքան հայերեն գրել։ Նունե Թորոսյանը բնագրից նորից թարգմանել է նաեւ Սարոյանի լավագույն գործերից մեկը՝ «Մարդկային կատակերգություն»-ը։

«Սարոյանի լեզուն շատ պարզ է ու դրանով ավելի հուզիչ։ Սարոյանի լեզուն արցունքի պես զուլալ է՝ հնարավորինս կարճ, մտերմիկ բառերով։ Սարոյանական պարզ շունչը, հոգուց, սրտից եկող լեզուն պահպանելու մեջ է նրա գործերը թարգմանելու բարդությունը։

Սարոյանին, ինչպես եւ ամեն գրողի, պիտի հոգով թարգմանես։ Բառերը դեր չեն խաղում։ Ես կարդում եմ ու փորձում հասկանալ, թե ինչ հույզեր ապրեցի։ Եվ ընտրում եմ հայերեն այն բառերը, արտահայտությունները, որ այդ նույն հույզը կարտահայտեն։ Բառը բառով թարգմանելուց սխալ բան չկա։ Հումորը՝ հումորով, թախիծը՝ թախիծով, պարզը՝ պարզով, ջինջը՝ ջինջով, էդպես պետք է թարգմանես»։

Նունե Թորոսյանն ասում է՝ լինում են թարգմանություններ, որ հրատարակվելուց հետո կարդում ու խոստովանում եմ՝ այնքան էլ լավ չի ստացվել։ «Բայց Սարոյանի թարգմանություններից գոհ եմ»,-ասում է։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин проверил, как продвигается капремонт детской поликлиники №125

Спорт в России и мире
Москва

Работники АО "ДиМ" приняли участие во всероссийском полумарафоне

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Вера Звонарёва

Звонарёва проиграла американке Крюгер в квалификации турнира в Страсбурге

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В одном из парков Москвы нашли тело 13-летней девочки

Путин в России и мире
Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» помогает В.В. Путину улучшить либо отменить налоги в обществе.

Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Елена Волкова

В Парке Горького вновь пройдет Московский детский фестиваль искусств «НЕБО»

Москва

Мосгорсуд оставил в СИЗО бизнес-тренера Шабутдинова

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net