Վեհափառը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցական ուղերձ է հղել այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 12 մարդ: «Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։ Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո»... Читать дальше...