Չարբախում տեղի ունեցած սպանության գործով հետազոտվեց այն մեքենան, որով սպանվածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց
«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով դատարանն այսօր արտագնա նիստ անցկացրեց ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում: Նման նիստի առիթը սպանության գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջը՝ Անժելա Մանուչարյանին պատկանող մեքենան զննելու անհրաժեշտությունն էր: