«Ռոմա»-ն ջախջախեց թուրքական «Բաշակշեհիր»-ին. Մխիթարյանը խաղադաշտ դուրս չեկավ
Ավարտվեց Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրը: J խմբում Իտալական «Ռոմա»-ն, առանց ջանքեր գործադրելու, 4-0 հաշվով հաղթեց թուրքական «Բաշակշեհիրին»: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Առաջին գոլն իր հաշվին գրանցեց թուրքական ակումբի ֆուտբոլիստ Կաիկարան՝ դառնալով ինքնագոլի հեղինակ 42-րդ րոպեին:
Երկրորդ խաղակեսի առաջին կեսում Էդին Ջեկոն Ձանիոլայի գերազանց փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը: 13 րոպե անց գոլի հեղինակ դարձավ հենց Ձանիոլան: Խաղի վերջակետը դրեց Կլյուվերտը՝ աչքի ընկնելով 93-րդ րոպեին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Այս խմբի մյուս խաղում «Վոլֆսբուրգ»-ը մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին: