ԱՄՆ-ն մտադիր է ահաբեկիչներին օգտագործել Ասադի դեմ պայքարում. Սերգեյ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի բացառում, որ ԱՄՆ-ի մտադրությունն այն էր, որ ահաբեկիչներին օգտագործի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարում:
«Սիրիայի Միջազգային աջակցության խմբի շրջանակներում ԱՄՆ-ն պարտավորվել է լուծարել ընդդիմությունը, սակայն մինչ օրս չի կարողացել անել դա: Մենք ավելի ու ավելի շատ առիթներ ունենք մտածելու, որ ամենասկզբից էլ նրանց մտադրությունը «ան-Նուսրային» հարվածի տակից հանելն է եղել և պահել այն «պլան Բ-ի» համար, երբ կգա ռեժիմը փոխելու ժամանակը», - ասել է Լավրովը BBC World-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով Հալեպում ռմբակոծությունների մասին հարցին, որի հետևանքով առնվազն 400 մարդ զոհվել է, Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն անում է ամեն հնարավորը քաղաքացիների շրջանում զոհերից խուսափելու համար: