Իսպանիայի թագավորական տունը 2.4 մլն եվրո է առաջարկել «արքայադստեր գործը» փակելու համար
Իսպանիայի թագավորական տան ներկայացուցիչը երկրի նախկին թագավոր Խուան Կարլոսի անունից 2.4 մլն եվրո է առաջարկել «Մաքուր ձեռքեր» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությանը արքայադուստր Կրիստինայի նկատմամբ քննվող գործը փակելու համար:
Ինչպես հաղորդում է El Mundo իսպանական պարբերականը, այս մասին վկայում է հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Միգել Բերնադի զրույցի աուդիոձայնագրությունը:
Հունիսին ավարտվել են Noos ինստիտուտում ֆինանսական խարդախություններ անելու մասին գործի դատական լսումները: Գործի շրջանակներում 17 մեղադրյալների թվում են հայտնվել նաև արքայադուստր Կրիստինան` Ֆելիպե VI արքայի քույրը և նրա ամուսին Ինյակի Ուրդանգարինը: Այժմ դատարանը պետք է որոշում կայացնի: Մեղադրող կողմը պահանջում է արքայադստերը 8 տարվա ազատազրկման դատապարտել:
Դատախազությունը Ուրդանգարինի համար 19.5 տարվա ազատազրկում է պահանջում, իսկ «Մաքուր ձեռքեր» ՀԿ-ն` 26.5 տարի: