Չինաստանում ուսանողները հավելյալ դասերի են հաճախում իրենց գեղեցիկ դասախոսուհիներին տեսնելու համար. լուսանկարներ
Չինաստանի հարավարևմտյան Չենդու քաղաքի Սիչուան մանկավարժական համալսարանի ուսանողները, ըստ երևույթին, ջանասիրաբար են սովորում և լրացուցիչ դասաժամերի են մասնակցում իրենց «անհավանականորեն գեղեցիկ» դասախոսուհիներին տեսնելու համար միայն:
Ինչպես գրում է Oddity central-ը, մանկավարժական համալսարանի դասախոսուհիների լուսանկարները թեժ քննարկման թեմա են դարձել չինական սոցցանցերում և լրատվամիջոցներում: Լուսանկարները, որոնցում պատկերված են, երգի, պարի, անգլերենի, դիզայնի ուսուցիչները, հրապարակվել են հենց ուսումնական հաստատության կողմից:
Դասախոսներն ընտրվել են ֆոտոսեսիա անցկացնելու համար`փոխելու չինացիների պատկերացումները հաջողակ կին դասախոսների նկատմամբ, որոնց մարդիկ հաճախ պատկերացնում են որպես ծեր, կոպիտ և սառնասիրտ անձանց: