Հալեպի արևելյան շրջանի բնակիչները 2 շաբաթ չեն կարողանում խմելու մաքուր ջուր ստանալ
Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան հատվածի բնակիչները արդեն մեկ շաբաթ է, ինչ մաքուր խմելու ջրի հասանելիություն չունեն: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
«Շուրջ 250 000 մարդ արևելյան Հալեպում սեպտեմբերի 22-ից ի վեր շարունակում է մնալ առանց խմելու ջրի, քանի որ պոմպակայանը հարվածի տակ է հայտնվել», -ասվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հաշվետվության մեջ:
Այսպիսով, ինչպես հիմնադրամում տեղեկացրել են՝ ավելի քան 100 000 երեխա կանգնած են ջրի միջոցով փոխանցվող հիվանդություններով վարակվելու վտանգի առաջ:
Հուլիսի սկսզբին ՄԱԿ-ում հայտարարել էին, որ կառավարական ուժերի ու զինված խմբավորումների միջև ռազմական գործողությունների ակտիվացմամբ պայմանավորված` Հալեպի արևելյան շրջանում արգելափակվել էր հումանիտար օգնության տրամադրման միակ ճանապարհը: Տվյալ շրջանում, ՄԱԿ-ի տվյալներով, 250 000-275 000 մարդ է բնակվում: