Ռոնալդուն անպարկեշտ բառեր է ասել Զիդանի հասցեին (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին դուր չէր եկել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշումը, ով փոխարինել էր ֆուտբոլիստին Լա լիգայի 6-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ մրցավեճի (2:2) 72-րդ րոպեին:
Պահեստայինների նստարանին նստելուց հետո Ռոնալդուն անպարկեշտ խոսքեր է ասել Զիդանի հասցեին, հայտնում է «Cuatro»-ն: