Ամերիկացի գիտնականներն առաջարկել են էներգիա ստանալ խցանումներում կանգնած ավտոմեքենաներից
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գիտական նախագիծ է մեկնարկել, որի նպատակը պարզելն է` արդյոք հնարավոր է խցանումներում կանգնած ավտոմեքենաներից էներգիա ստանալ, հաղորդում է Phys.org-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականները հույս ունեն հավաքել էներգիան, որն ավտոմեքենաներն արտադրում են երթևեկելու և խցանումներում կանգնելու ժամանակ` հետագայում այն վիբրացիայի կամ ջերմության տեսքով արտանետելով: Հավաքված էներգիան պլանավորվում է վերածել էլեկտրական հոսանքի:
Նշվում է, որ նահանգի իշխանությունները տվյալ նախագծի հնարավորության գնահատման համար 2 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացրել: