Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Երկու խոստովանություն և հարյուրավոր խոշտանգվածներ. երբեք չմոռանաս

0

«Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ»:

Պատմում է Վանո Սիրադեղյանը 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների մասին 1998թ. Հ1 հեռուստատեսությամբ «Մարդու ժամանակը» հաղորդաշարի ժամանակ: Ընտրությունների պահին Սիրադեղյանը Ներքին Գործերի նախարարն էր:

«Եթե ես և մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու»:

Գրում է Կարապետ Ռուբինյանը 1996թ. նախագահական ընտրությունների կեղծիքների մասին: Նա այդ ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահն էր:

Այսպես, 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները կեղծվեցին, երկրի «հզորները» թույլ չտվեցին նախագահ դառնալ միացյալ ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանին:

Ովքե՞ր էին այդ «հզորները», Ռուբինյանը չի ասում:

1990-ին Ղարաբաղ կոմիտեն իշխանության խնդրի շուրջ պառակտվեց,  կոմիտեի երեք դեմքերը առան իշխանությունը՝ ԱԺ նախագահ, ապա հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյան, Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյան, ապա այդ խմբին միացավ երկու անգամ պաշտպանության նախարար դարձած Վազգեն Սարգսյանը (ինչո՞ւ երկու անգամ, քանի որ 1992-ին պարտությունների ենթարկեց երկիրը, հեռացավ, ապա հաղթանակներից հետո կրկին դարձավ նախարար):

Այս չորսն էին այն հզորները ովքեր տնօրինում էին երկիրը մինչև 1991-1997 թվերը, այն հզորները ովքեր իշխանությունը չէին տա, եթե նույնիսկ ընդդիմությունը 100 տոկոս ձայն հավաքած լիներ: Վազգեն Սարգսյանի խոսքն է, տես՝ «Եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոս էլ ձայներ հավաքած լիներ, բանակը չի ընդունելու նրան», ու այս ծրագիրը շարունակվում է մինչև այսօր, իսկ նրա հեղինակի անվամբ փողոցներ ու հաստատություններ են անվանակոչվում:

Նրանցից հետո նոր գալիս էր մյուս հզորը՝ Սերժ Սարգսյանը, ով 1996-ին Ազգային անվտանգության նախարարն էր և ընդդիմության ղեկավարներին դավաճան ու հանցագործ անվանեց:

Վանո Սիրադեղյանը և Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ի իշխանության միակ ղեկավարներն են, ովքեր խոստովանել են, որ 1996-ի նախագահական ընտրությունները կեղծվել են:

Կարապետ Ռուբինյանը ևս մի անգամ անդրադարձավ 1996-ի կեղծիքներին 2013-ին նախագահական ընտրություններից հետո Օպերայի հրապարակում հրավիրված քաղաքացիական ֆորումի ժամանակ: Նրան հարց ուղղեցին՝ ինչո՞ւ չպայքարեցիք ժողովրդավարության համար, երբ նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը: Ռուբինյանը պատասխանեց.

«Ես եղել եմ պատասխանատու Լոռվա մարզում, ամբողջ օրը անցկացրել եմ Վանաձորում ընտրությունների հետ կապված, և իմ խնդիրը եղել է օրինականության ապահովումը և խնդրում եմ իմ անկեղծությանը հավատաք, ոչ մի հանձնարարություն չեմ ունեցել, ոչ մի խախտում չեմ կազմակերպել: Ավելին՝ այն ժամանակ հեղինակություններից մեկը կար, անունը չեմ ուզում տալ, չգիտեմ էլ կենդանի է, թե արդեն մահացել է, երեկոյան կողմն էր, էկավ ասեց՝ էսքան հոգանոց ջոկատ ձեր տրամադրության տակ գնանք ջարդենք փշրենք, ասել եմ՝ հոպ, հանգիստ, գնացեք ձեր տեղը նստեք, միայն օրինական ընտրություններ: Գիշերը վերադարձել եմ Երևան, արդեն իմանալով, որ Վանաձորում պարտվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, վերադարձել եմ, քնել եմ առավոտյան զարթնել եմ, էկել եմ խորհրդարան, ասել են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել ա, և ես գնացել եմ էն շամպայնը խմելու: Ճիշտն ասած հետո, արդեն ինֆորմացիան հետո ա գալիս, թե կուսակցական ընկերներ կան, մասնակիցներ կան, նույն ձևով ինչպես էս ընտրություններին, մեկ էլ գալիս են, ասում են՝ Աշտարակի այ էս գյուղում հանձնաժողովի անդամը ասեց՝ այ մարդ լցրեցինք, լցրեցինք, լցրեցինք էլի վերջում հաշվեցինք Րաֆֆի Հովհաննիսյանը կրած դուրս եկավ: Նույն ձևով էն ժամանակ էլ ինֆորմացիան գալիս էր, որ այնուամենայնիվ խայտառակ ընտրություններ են եղել»:

20 տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ին ցուցարարները արդարությունը վերականգնելու համար կոտրեցին Ազգային ժողովի ճաղերը և ներխուժեցին ներս, որտեղ գտնվում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հետո արդեն ցուցարարները ծեծեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին և տեղակալ Արա Սահակյանին, հետո Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ երկրապահները եկան կրակեցին, ու ժողովուրդը ցրվեց: Հետո բանակը քաղաքում, բռնություններ, ձերբակալություններ:

Այդ օրերի բռնությունների մասին չեն խոսում, կարծես չի էլ եղել: Մի քանի առիթով ինքս կրկին ու կրկին թարմացնում եմ հիշողությունը. 

Ով ընկավ դրանց ձեռքը առանց ծեծվելու դուրս չեկավ, քացիների տակ ընկան բոլորը առանց խտրականության` պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, շարքային ցուցարարներ: Ծեծում էին ամենադաժան կերպով, ԱԺՄ-ի Աբոն խնդրել էր, որ սրտին չխփեն, ինֆարկտ է տարել, ու հատուկ սկսում էին հենց սրտին խփել:

Պատգամավոր Դավիթ Վարդանյանին ոտքերն ու ձեռքերը կապած, ծեծել էին, ազատվելուց հետո ասում էր, որ ծեծելու մի քանակ կա, երբ էլ ցավին ցավ չի ավելանում, բայց չէին բավարարվում, ծեծում էին անընդհատ: Ասում էին, որ Կիմ Բալայանի ծեծված մարմինը վիդեոյով նկարել էին, տարել ցույց տվել վերնախավին, նայել էին ասել՝ արյուն չկա, էլի ծեծեք: Ծեծողները մի քիչ խղճով էին եղել, տոմատի հյութ էին քսել Կիմի վրա, նկարել, թե իբր արյունոտվել է: Իշխանությունները հանգստացել էին: Կիմը պատգամավոր չէր, դաշնակցական էր, յոթ ամիս նստեց, դատեցին ու նոր ազատեցին: Հիմա Սահմանադրական դատարանի դատավոր է:

Ընկերս՝ Վահե Վարսանյանը, սեպտեմբերի 26-ին միամտաբար իջել էր քաղաք, կարծում էր, թե ցույցերը կշարունակվեն, բռնվել էր, լավ ծեծել էին, նա էլ 8 ամիս նստեց, դատվեց: Հիմա դեղորայքի բիզնեսով է զբաղվում:

Դասընկերս՝ Հովիկ Ասատրյանը, քաղաքականության հետ կապ չուներ, ծրագրավորող էր, բայց նա էլ անցավ 96-ի բռնություններով, պատմում է.

«Խոսակցություններ կային, որ ընդդիմության բոլոր առաջնորդներին բռնել են, ես աշխատում էի «Արմինպեքս» բանկում, ԱԻՄ-ի գրասենյակի մոտ էր, ասի՝ մի հատ մտնեմ տեղեկություն ստանամ: Մի քանի զինվոր կալաշնիկովով մուտքի մոտ կանգնած էին: Նրանք ինձ ներս թողեցին առանց պրոբլեմի: Նրանք բոլորին ներս էին թողնում, բայց ոչ մեկին դուրս չէին թողնում: Այնտեղ կային ԱԻՄ-ի մի տասնհինգ անդամ: Պատգամավոր Արամազդ Զաքարյանն ասում էր՝ դուք չեք կարող ինձ ձերբակալել, ես պատգամավոր եմ: Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ բաժին): Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ես մտածում էի՝ մի ժամ առաջ ազատ մարդ էի ու ոչ մի վատ բան չէի արել, իսկ հիմա բանտում եմ, ինձ անասունի նման են վերաբերվում ու ծեծում են, ինչի՞ համար: Մենք էնտեղ մնացինք էդ դիրքով մի քանի ժամ: Ես հիշում եմ, որ զինվորներից մեկը ասում էր մյուսին. «Ես լավ կայֆի տակ էի, հիմա եկել եմ ստեղ էս ապուշների համար»:

Նրանք մեզ տարան դատարան ու մոտ վեց ժամ պահեցին: Այնտեղ շատ բանտարկված տղամարդիկ կային: Մի ծեր մարդ կար, որին շատ ուժեղ ծեծել էին: Հետո դատավորը կարդաց դատավճիռը, ու մեզ տարան բանտ: Ես մնացի էնտեղ տասը օր: Մի քանի օր հարազատներս չգիտեին՝ ուր եմ: Ուտելիքը շատ վատն էր: Մեզ երկու անգամ էին կերակրում՝ առավոտը տասնմեկին ու ցերեկը մեկին (հա, հա, կերակրաժամերի մեջ տարբերությունը երկու ու քսաներկու ժամ էր): Նախաճաշը մի կտոր հաց էր ու մի բաժակ թեյ, երկրորդն էլ՝ էլի նման բան: Էս դեպքերից մի քանի շաբաթ անց ես գնացի ԱՄՆ: Սիրտս կոտրվել էր»:

Քաղաքական բանտարկյալների մեջ էր Արգիշտի Կիվիրյանը, ինը ամիս նստեց, հիշում եմ նրա ելույթը դատարանում՝ ինքնավստահ դատապարտում էր իշխանությանը (կարծեմ որպես արհամարհանք իշխանության նկատմամբ ռուսերեն խոսեց), ասաց որ իրեն մի քանի օր ծեծել են, բայց չնկարագրեց, ասաց որ արժանապատվությունը թույլ չի տալիս այդ մասին խոսել: Արխիվներում մնացե՞լ է այդ ելույթը:

Խոշտանգողներն ու նրանց հրաման տվողներն այսօր ընդդիմադիր գործիչներ են, հարգված մարդիկ, ինչպես օրինակ ամենադաժան խոշտանգողը այն ժամանակ գաղութների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը:

Արգիշտի Կիվիրյանի դատը. 1997, հունիս (լուսանկարը հեղինակի արխիվից)


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը պատմում է.

«1996թ. սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ ՆԳՆ 6-րդ վարչության հերթապահ մասում հոշոտվում, խոշտանգվում էին ընդդիմադիր գործիչներ։ Կոնկրետ նկատի ունեմ ինձ, Գագիկ Մկրտչյանին, Դավիթ Վարդանյանին, Կիմ Բալայանին և բազմաթիվ այլ անձանց։

Հետագայում ինձ հաջողվեց գտնել այն թալինցի երիտասարդին, որի կողոսկրերն ու գլուխը ջարդել, հոշոտել ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին հասցրել նույն օրը նշված վայրում, մեզանից կես ժամ առաջ։ Այդ երիտասարդի աչքի առաջ Սաղաթելյան Մուշեղը և ոչ պակաս հայտնի «գեներալ Բուդոն»՝ Ղազարյան Ռոմանը (նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը) այլ գամփռների հետ բառիս բուն իմաստով բզկտում էին մարդկանց։ Երբ բազմաթիվ մահակների հարվածների արդյունքում հայտնվեցի հատակին, վերոհիշյալ անասուններն ինձ հետ ոտքերով էին խոսում։ Նշածս երիտասարդն ականատես էր եղել Դավիթ Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, Դավիթ Վարդանյանը՝ իմ, ես՝ Գագիկ Մկրտչյանի և այդպես շարունակ։

Այդ ամենի մասին ժամանակին դատախազությունն էլ լավատեղյակ էր, բայց սանկցիաներ էր տալիս, մեզ պահում մեկուսարանում։ Ավելի ուշ, ստացած վնասվածքների առողջացմանը զուգահեռ, մեզ բաց էին թողնում» («Հայոց աշխարհ» 2001)։

Եթե իրավական հետևողականություն լինի երկու պետական գործիչների՝ Ռուբինյանի և Սիրադեղյանի խոստովանությունները բավարա՞ր են արդյոք հասնելու համար 1997-ին բոլոր դատվածների արդարացմանը և դահիճների դատապարտմանը: Իսկ եթե ալիք բարձրացվի գուցե ուրիշնե՞րն էլ խոստովանեն:

Կգա՞ այն ընդդիմությունը, ով կխոստանա դատել բոլոր դահիճներին և նրանց, ովքեր հրաման են տվել կեղծել ընտրությունները:     






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о рейтинге регионов по уровню развития государственно-частного партнерства


Спорт в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

В Париже стартует «Ролан Гаррос» открытый чемпионат Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Подмосковным УФАС выявлен сговор на торгах в сфере ЖКХ





Путин в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Посол Белоруссии: Лукашенко и Путин обсудят учения с тактическим ядерным оружием




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алла Пугачёва

Барецкий связал отмену концертов Михайлова в Петербурге с Пугачевой



Москва

Экономист Лизан: Москва вынудит американские юридические лица оплатить изъятие российских активов госструктурами США

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net