ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին ՀՀ հետ կնքված համաձայնագրին
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Հավանություն տալ և ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Պետդումայի վավերացմանը դնելու հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագիրը, որը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Մոսկվա քաղաքում»,-ասված է որոշման մեջ: