Մեր հայրենակիցներն ունեն կարողություններ, բայց չեն ցանկանում ներդրում անել՝ արդարության պակասից ելնելով. Զ. Փոստանջյան
«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթի խոսքում մեջբերեց համաշխարհային մշակութային գործիչների հայտարարությունը՝ «Արդարություն Հայաստանում» խորագրով և հայտարարեց, թե փոփոխություններ են նախատեսում՝ ակնկալելով ներդրումներ, երբ երկրում արդարություն չկա:
«Չենք կարող ունենալ ներդրումներ, մեր հայրենակիցները ունեն կարողություններ, բայց չեն ցանկանում ներդրում դնել, արդարության պակասից ելնելով»,-ասաց նա և նշեց, որ փոփոխության համար պետք է բանտախցում գտնվող քաղաքական հայացքների համար մարդկանց ազատ արձակել և արտահերթ ընտրություններ անցկացնել: