Philippine Airlines-ի ինքնաթիռն արտակարգ իրավիճակի պատճառով դադարեցրել է չվերթը
Philippine Airlines ֆիլիպինյան ավիաընկերության ինքնաթիռը սրահում ծխի պատճառով թռիչքից 20 րոպե անց ստիպված վերադարձել է Մանիլայի օդանավակայան: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավում 235 մարդ է եղել: Ծուխն առաջացել է օդաչուների խցիկում: Ներկա պահի դրությամբ մասնագետները հետազոտում են ինքնաթիռը`պատճառները պարզելու համար:
Նշվում է, որ Airbus 340-300-ը Մանիլայից ուղևորվում էր Տոկիո, սրահում 222 ուղևոր ու անձնակազմի 13 անդամ է եղել:
Կայքը գրում է, որ ինքնաթիռի փոխարինումից հետո ուղևորները կհասցվեն նպատակակետ: