Շինարարները Բրազիլիայի հյուսիսում 10 մետրանոց անակոնդա են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլիայի հյուսիսային հատվածում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ բանվորներն ականատես են եղել սահմռկեցուցիչ տեսարանի, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքը 400 կգ քաշով և 10մ երկարությամբ անակոնդայի մասին է:
Հայտնի է, որ ահռելի սողունը հայտնաբերվել է Ալթամիրայի քարանձավներից մեկը պայթեցնելուց հետո: Բանվորներից մեկի արած տեսանյութում երևում է օձի հսկայական մարմինը, որի տրամագիծը 1մ է:
Նշվում է, որ անակոնդան շղթայվել է վերամբարձ կռունկին ու վեր բարձրացվել, սակայն դրա հետագա ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ:
Այնուհանդերձ, մի շարք բնապահպաններ քննադատել են աշխատողներին անակոնդային սպանելու համար: