Էր-Ռիադն առաջարկել է 500 000 բարելով նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները
Սաուդյան Արաբիան առաջարկել է օրական 500 000 բարելով նվազեցնել իր նավթի արդյունահանումը, և Ալժիրում կայանալիք հանդիպմանը ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրները պատրաստվում են քննարկել այդ առաջարկը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ալժիրի էներգետիկայի նախարարը:
Սաուդյան Արաբիան ներկա պահին օրական 10 մլն բարել նավթ է արդյունահանում: ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված է անցկացնել Ալժիրում օգոստոսի 26-28-ն անցկացվելիք Միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում: Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կվերսկսվեն բանակցությունները նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցի շուրջ:
Ալժիրցի նախարարը հույս է հայտնել, որ կայանալիք հանդիպումը պաշտոնական կագավիճակ կստանա:
Նշվում է, որ Աշժիրը նաև հույս ունի, որ ՕՊԵԿ-ին կհաջողվի համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների սառեցման վերաբերյալ: