Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Ճանաչել ԼՂ անկախությունը. Կայծ Մինասյանը հայ համայնքի պահանջների մասին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընդառաջ

0

Ֆրանսիայում նախագահական ընտրություններին ընդառաջ հայ համայնքը պետք է որոշում կայացնի, թե ինչ պահանջատիրությամբ է հանդես գալու․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով 2017 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին հայ համայնքի ներգրավվածության և ազդեցության մասին՝ ասաց Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը:

«Դեռ պարզ չէ թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան կուսակցություններից ինչ թեկնածուներ են առաջադրվելու, բայց գլխավոր թեկնածուների մասին արդեն գիտենք՝ Մարին Լե Պենն է՝ ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժի կողմից: Հանրապետական կուսակցությունից դեռ պարզ չէ՝ Սարկոզին կլինի՞, թե ոչ: Օլանդի թեկնածություն դնելն էլ դեռ պարզ չէ, բայց նրանց մասին են շատ խոսում»,-ասաց նա:

Խոսելով հայ համայնքի համար կարևոր թեմաների մասին՝ նա նշեց, որ Ֆրանսիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հիմա սպասվում է, որ Սենատը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը:

«Եթե դա էլ ընդունվի, հայերը պետք է Ֆրանսիայից պահանջներ ունենան Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ: Ղարաբաղի դեպքում առաջնահերթություն է անկախության ճանաչումը, և շատ հավանական է, որ թեկնածուներն իրենց կեցվածքը ներկայացնեն ընտրապայքարի ընթացքում Ղարաբաղի անկախության վերաբերյալ»,- ասաց Կայծ Մինասյանը:

Նա այս համատեքստում նշեց, որ արդեն ընտրությունների նախաշեմին կուրվագծվի, թե ինչպիսին կլինեն Թուրքիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները։

«Այդ երկուսն ազդեցություն կունենան նաև ֆրանսահայ գաղութի և հայկական հարցերի վրա»,- ասաց նա:

Կայծ Մինասյանը ներկայացրեց, որ Ֆրանսիայում գործում են 3 քաղաքական դպրոցներ՝ իշխանական, դը Գոլի ժառանգորդների և նեոպահպանողական:

«Առաջինի հետևորդները դեմ են, որ Թուրքիան մտնի Եվրամիություն, ազգային փոքրամասնություններին կարևորություն չեն տալիս, երկրորդի դեպքում՝ կարևորվում է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, նաև՝ ցանկանում են բոլոր պետությունների հետ լավ ունենալ: Երրորդի դեպքում՝ կարևոր է բոլոր փոքր պետությունների հետ լավ հարաբերություններ ունենալը: Կարևորն այն է, որ հայ համայնքը, այս ամենը հաշվի առնելով, իր հարաբերությունները կառուցի այդ դպրոցների քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա:

Նա մատնանշեց թեկնածուների նախասիրությունները: «Ձախակողմյան քաղաքական ուժի կողմից Ֆրանսուա Օլանդը միշտ շեշտը կդնի Ցեղասպանության հարցի վրա և կմասնակցի Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացին: Նա ցանկանում է խաղաղություն պահպանել հայերի և ադրբեջանցիների միջև: Այդ հավասարակշռությունը մի փոքր վտանգավոր է հայերի համար: Թուրքիայի հետ հարաբերություններ պահելը կարևոր է Ֆրանսիայի համար: Իր ժամանակաշրջանի մեջ Ֆրանսուա Օլանդը նոր բաժին բացեց Թուրքիայի և Եվրոպական միության հարաբերությունների միջև»,-ասաց նա:

Խոսելով աջակողմյան ուժերից թեկնածու Մարին Լը Պեննի մասին՝ Կայծ Մինասյանը նշեց, որ նա դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:

«Հաշվի առնելով, որ նա դեմ է Ֆրանսիայում ազգային փոքրամասնությունների գոյությանը, կարող ենք ասել, որ նա հետաքրքրված չի լինի հայկական հարցերով: Ղարաբաղի հարցով նա ոչինչ չի ասում: Նա շատ-շատ ռուսամետ է և արդեն իր ընտրապայքարի համար դիմել է ռուսական բանկին, որ գումար վերցնի»,- ասաց նա:

Ըստ Կայծ Մինասյանի՝ հանրապետականներից Սարկոզին է բավական հայամետ և թուրքերի հետ լավ հարաբերություններ չունի։

«Պրո-ռուսական կողմնորոշում ունի, բայց Ղարաբաղի հարցում էլ, չգիտենք, թե ինչ է մտածում, բայց ինքը, շատ հավանական է, որ հավասարակշռություն կպահի Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մյուս թեկնածուն, որի մասին խոսում են, Ալան Ժուպենն է, որը ճանաչված է որպես պրո-թուրքական գործիչ։

«Բայց վերջին շրջանում նա էլ է հայտարարել, որ Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ: Ինքը ազգային փոքրամասնություններին դեմ է: Ղարաբաղի ինքնորոշման հարցին բավականին լուրջ է վերաբերում, բայց չգիտենք իր կեցվածքը Ղարաբաղի վերաբերյալ»,-ասաց նա։

Ըստ Կայծ Մինասյանի՝ նախագահական ընտրություններին ընդառաջ հայ համայնքը ինչ-որ քայլեր արդեն անում է՝ իր հետաքրքրություններն առաջ տանելու ուղղությամբ։

«Հայ հեղափոխական կուսակցությունն է մտերիմ Ֆրանսուա Օլանդի հետ: Նշաններ կան, և շատ հավանական է, որ Դաշնակցությունը կհետևի ընտրական գործընթացին»,- ասաց նա՝ համոզված լինելով, որ հայ համայնքը կարող է ազդեցություն ունենալ Ֆրանսիայում սպասվող նախագահական գործընթացների վրա:

«Հայերի ռազմավարությունը պետք է լինի՝ պատրաստ ենք օգնելու այն թեկնածուին, որը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ թե ընտրապայքարից առաջ, և թե ընտրապայքարի վերջում: Խոստումը կարևոր է»,- ասաց նա։

 

 

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил Мишустина с назначением на должность премьер-министра РФ


Спорт в России и мире
Москва

В столице на фестивале «Московская весна» на Коптевском бульваре проходят спортивные конкурсы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Азаренко вышла в 1/16 финала турнира WTA-1000 в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Крылатчан попросили с пониманием отнестись к спортивному ориентированию





Путин в России и мире
Москва

"У меня такая судьба": Лукашенко рассказал о причине своего спешного отъезда прямо с парада


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бьянка

Стиль Бьянки Сенсори стал модным трендом среди известных женщин.



Москва

Источник 360.ru: девочка упала в шахту вентиляции в заброшенном доме в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net