Ջոլին հրաժարվել է Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումից
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, որը սեպտեմբերի 19-ին ամուսնալուծության հայց է ներկայացրել, հրաժարվել է որպես ռեժիսոր հանդես գալ «Աֆրիկա» ֆիլմում, որտեղ պետք է նկարահանվի նրա ներկայիս ամուսին Բրեդ Փիթը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ջոլին և Փիթը որոշել էին 2017թ. ձեռնամուխ լինել հայտնի հնէաբան Ռիչարդ Լիքիի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումներին: Որոշված էր, որ 41-ամյա դերասանուհին հանդես է գալու որպես ռեժիսոր, իսկ նրա ամուսինը՝ որպես գլխավոր դերակատար: Ֆիլմի ընդհանուր բյուջեն, ըստ նախնական տվյալների, կազմելու է 110 մլն դոլար:
Սակայն հաշվի առնելով զույգի անձնական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ Ջոլին հրաժարվել է նախագծից՝ Փիթին թողնելով միայնակ:
Հիսունմեկամյա դերասանին մոտ աղբյուրները մանրամասնել են, որ Փիթը, անկախ ամեն ինչից, դեռևս ուզում է նկարահանվել «Աֆրիկա» ֆիլմում: