Ուկրաինացի դիզայներն իր համար Lamborghini Reventon մեքենա է կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի Լվով քաղաքի բնակիչ Օլեգ Գրիցակը, ով սպորտային մեքենաների սիրահար է, 4 տարի է անցկացրել Lamborghini Reventon սահմափակ քանակով արտադրված մոդելի սեփական տարբերակը կառուցելու համար: Նրա խոսքով` աշխատանքը բավականին շատ էր, սակայն ավելի լավ է այդպես, քան 2 մլն դոլար վճարելը իրական մեքենայի համար:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Օլեգը որպես դիզայներ աշխատել է ավտոբուսների գործարանում և որոշակի փորձ է ձեռք բերել: Մի օր էլ որոշել է իր համար շքեղ սպորտային մեքենա կառուցել: Նա վերցրել է Audi A8 սեդանի շասին և հարմարեցրել այն Lamborghini Reventon-ի թափքին:
Գերմանական մոդելից նա փոխառել է նաև 4.2 լիտր ծավալով շարժիչը, որը 300 ձիաուժ հզորություն է զարգացնում: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 240 կմ/ժամ:
Մեքենան արդեն պետհամարանիշեր ունի: Դիզայները մտադիր է մեքենայի տեխանձնագիր և այն օգտագործելու թույլտվություն ստանալ, որից հետո միայն մեքենան դուրս կգա ավտոտնակից: