Bloomberg-ը Պուտինին ներառել է ֆինանսական աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում
Bloomberg գործակալությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդգրկել է ֆինանսների աշխարհում 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ` ՌԴ ղեկավարը զբաղեցրել է վարկանշային աղյուսակի 30-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, երկրորդ տեղը կիսել են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը:
Առաջատար տասնյակում ընդգրկվել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և բրազիլացի դաշնային դատավոր Սերջիո Մորոն:
Աղյուսակը գլխավորող Թերեզա Մեյի բնութագրում նշվում է, որ չնայած քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակին, որն ստեղծել էր ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքում, Մեյը կարողացել է իր ձեռքը վերցնել իշխանությունն ու առաջ շարժվել: