Ոստիկանությունը հերքում է Բրեդ Փիթի նկատմամբ հետաքննություն վարելու փաստը
Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ Բրեդ Փիթի կամ նրա երեխաների մասնակցությամբ ոչ մի գործ չեն հետաքննում` կապված որևէ չարաշահման հետ: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
TMZ և People ամսագրերը հաղորդել էին Բրեդ Փիթի, նրա կնոջ` Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների միջև ինքնաթիռում տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին, որի ականատեսները, սակայն, ցանկացել էին անանուն մնալ:
Ականտեսների հաղորդումների համաձայն` Փիթին իրենց մասնավոր ինքնաթիռից իջնելիս խմելիս են նկատել, և նա բավականին զայրացած է եղել: Ըստ պնդումների` տվյալ գործը հետաքննում էր Լոս Անջելեսի ոստիկանության` երեխաների և ընտանեկան հարցերով զբաղվող բաժանմունքը:
Մինչդեռ ոստիկանության ներկայացուցչի խոսքով` իրենք այդ մասին տեղեկացել են միայն այսօր լրագրողներից ստացված հեռախոսազանգերից:
Նշվում է, որ դերասանին մոտ կանգնած աղբյուրի խոսքով` Փիթը հերքում է որևէ չարաշահման դեպք երեխաների նկատմամբ: