Լեհաստանի սաֆարի այգում 4 սպիտակ առյուծ և 3 սպիտակ վագր են լույս աշխարհ եկել (լուսանկարներ)
Լեհաստանի մասնավոր կենդանաբանական այգում վայրի բնաշխարհի սպիտակ ներկայացուցիչների 7 ձագ է լույս աշխարհ եկել` 4 առյուծ և 3 վագր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, առյուծի ձագերը լույս աշխարհ են եկել կիրակի Borysew սաֆարի այգում և իրենց լավ են զգում իրենց մոր` 5-ամյա Ազիրայի հոգածության ներքո: Ողջ աշխարհում մի քանի հարյուր սպիտակ առյուծ է հաշվարկվում:
Կենդանաբանական այգու ղեկավարի խոսքով` առյուծի ձագերի սեռը դեռ հայտնի չէ, քանի որ աշխատակիցները դեռ մոտ չեն գնացել կենդանիներին:
Հինգշաբթի կենդանաբանական այգում բնակվող հազվագյուտ սպիտակ վագրը ևս ձագեր է ունեցել: Երեք ձագերին իրենց մոր հետ լուսանկարել են ծնունդից ժամեր անց: