Սիրիական բանակը հայտարարել է Հալեպում ռազմական գործողություններ սկսելու մասին
Սիրիայի կառավարական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Հալեպի արևելյան թաղամասերում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է սիրիական բանակի հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ:
«Սիրիական բանակը ռազմական գործողություններ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում: Կոչ ենք անում բոլոր խաղաղ քաղաքացիներին չմոտենալ գրոհայինների հավաքատեղիներին և զինված խմբավորումների հրամանատարակետերին», - ասվում է բանակի հաղորդագրության մեջ:
Մինչդեռ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի գագաթնաժողովում դիվանագետները պայքարում են Սիրիայում հրադադար վերահաստատելու համար, Հալեպը կրկին ռմբակոծության է ենթարկվել այսօր: Ակտիվիստների խոսքով` առնվազն 12 մարդ է զոհվել ռմբահարման հետևանքով: