Հրդեհ Մոսկվայում. կրակի տարածման մակերեսը հասել է 4000 քառ. մետրի
Մոսկվայի պլաստմասե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 4000 քառ. մետրի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:
Նախկինում հաղորդվում էր, որ կրակի մակերեսը 1500 քառ մետր է կազմում: ԱԻՆ ներկայացուցչի խոսքով` շենքի հատակի փլուզումից հետո կապի դուրս չեկած 7 հրշեջների ճակատագիրը դեռևս անհայտ է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 8 հրշեջ է զոհվել: Հաղորդվում էր, որ պահեստի տարածքում 2 հրշեջի դի է գտնվել:
Հրդեհի չեզոքացման աշխատանքներին 50 միավոր տեխնիկա և 250 հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցներ են ներգրավված: