Չկա մի երկիր, որը հրապարակայնացնի, թե ինչ գնով, որ երկրից է զենք ներկրել. ՊՆ փոխնախարարը «Իսկանդերի» ձեռքբերման մասին (տեսանյութ)
Անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը հզոր ու կայացած բանակն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
Հարցին՝ երեկվա ռազմական շքերթին ներկայացված «Իսկանդեր» ու «Սմերչ» տեսակի զինատեսակների ներկայացումը ինչո՞վ էր կարևոր հայոց բանակի համար, Արա Նազարյանը պատասխանեց. «Դուք էլ դա գիտակցում եք, բազմաթիվ անգամներ այդ թեմաներով խոսել ենք: Գործընթացները գնում են»:
Ճշտող հարցին՝ արդյոք այդ զինատեսակները հետ կպահե՞ն Ադրբեջանին ագրեսիայից, Արա Նազարյանը պատասխանեց կարճ. «Անպայման»:
Ինչ վերաբերում է ռուս ռազմական փորձագետների հայտարարություններին, որ դրանք 200 միլիոն վարկի շրջանակներում գնված զինատեսակներ էին, փոխնախարարը փակագծեր չբացեց, միայն ասաց. «Այդ թեմաներով չեմ գտնում, թե ճիշտ է հարցազրույց վարելը: Չկա մի երկիր, որը հրապարակային հայտնի՝ ինչ գնով, որ երկրից, ինչ խմբաքանակ զենք պետք է ներկրի»:
Մանրամասները՝ տեսանյութում։