Իսկանդերն ու մնացած տեխնիկան կարելի է ոսկե տառերով ամրագրել հայոց նորագույն պատմության էջերում. Խաչիկ Ասրյան (տեսանյութ)
Հայոց անկախ պետականությունը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, ինչպես ծնողն ու ընտանիքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը:
«Ուզում եմ այս պատմական օրը մաղթանքներս հղել իմ հայ ժողովրդին, որ ունենա անկոտրում հոգի ու միշտ պատրաստ լինի ցանկացած արհավիրքի, հատկապես՝ արտաքին ուժերից դրդվող»,- նշեց Ասրյանը:
Հարցին՝ զորահանդեսին ներկայացված ռազմական տեխնիկան ձեռքբերո՞ւմ է, մասնավորապես` Իսկանդեր ու Սմերչ տեսակի զինտեխնիկան, Խաչիկ Ասրյանը պատասխանեց. «Ոչ միայն Իսկանդերը, այլև՝ շքերթը, կարելի է ոսկե տառերով ամրագրել հայոց նորագույն պատմության էջերում: Սա մեծագույն ձեռքբերում է մեզ համար, սա մեր հպարտությունն է»: