Ողջույն գեղեցիկ Հայաստանից. դերասան Մայքլ Քեյնը գրառում է կատարել Twitter-ում
Բրիտանացի հանրահայտ դերասան Մայքլ Քեյնը, ով դերակատարմամբ հանդես է եկել ավելի քան 115 ֆիլմերում, այժմ Հայաստանում է:
Այս մասին վկայում է դերասանի թվիթերյան թջը, որտեղ վերջինս կատարել է հետևյալ գրառումը. «Ողջույն գեղեցիկ Հայաստանից»:
Բրիտանական կինոյի խորհրդանիշ դերասանը նաև Երևանում պատկերված լուսանկար է հրապարակել:
Նշենք, որ նրա բազում մրցանակների շարքը այս ամիս համալրվել է GQ ամսագրի կողմից շնորհված «Լեգենդ. Տարվա մարդ» մրցանակը: